Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծատուրյանի ամենավերջին խոսքն ե այս։ Նա փայլուն չե, վոչինչ չի ավելացնում նրա բանաստեղծական դափնու վրա և թերևս ել հարազատ չե բանաստեղծի վոգուն, բայց մի բան ակներև ե,—դա այն ե, վոր Ծատուրյանի դեմոկրատիզմը հանգիստ չի մնում, նա շարունակում ե արտահայտվել։ Իսկ այդ հանգամանքը գնահատելի յե, քանի վոր նա հականերդաշնակություն ե մտցնում այնտեղ, վորտեղ հայ ազգի հայտնի թե անհայտ գեղարվեստագետները չեն դադարում անշնորհք կերպով ծամծմելուց այն բոլոր փտած մտքերն ու անարժեք գաղափարները, վոր ժամանակ ե վերջապես գահավիժելու իրանց անարժան բարձրությունից և հնության գիրկը նետելու։


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

(1864-1917)


Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել ե Զաքաթալայում 1864 թվին։ Հայրը ձկնորս եր, մայրը լվացարարուհի։ Յերեք տարեկան հասակում զրկվում ե հորից, և ընտանիքը մնում ե հետին չքավորության մեջ։ Սկզբնական ուսումն ստանում ե ծխական, ապա քաղաքային դպրոցում։ Դպրոցը դեռ չավարտած զրկվում ե նաև մորից: Չարքաշ աշխատանքից հալումաշ յեղած, մայրը քայքայվում, հյուծվում և ժամանակից առաջ մտնում ե գերեզման, թողնելով վորդուն միանգամայն վորբ։ 1888 թվին Ծատուրյանը գալիս ե Թիֆլիս, մեծամեծ դժվարություններով մտնում ե արհեստավորաց դպրոցը, բայց թուլության պատճառով չե կարողանում ավարտել։ Այնուհետև կարիքն ստիպում ե նրան գնալ Նիժնի-Նովգորոդ ծառայության, ապա Մասկվա, վորտեղ մեծ յեռանդով աշխատում ե լրացնել իր կրթության պակասը ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ։ Նրա գրականագետ դառնալուն մեծապես նպաստել ե այն ծանոթությունն ու շփումը, վոր նա ունեցել և ռուս գրողների շրջանում Մասկվայում։


Ալեքսանդր Ծատուրյանը կրել ե մի շարք բանաստեղծների ազդեցությունը։ Նրա գրվածքների մեջ կարելի յե գտնել ազդեցության հետքեր Ռ. Պատկանյանից, Հովհ. Հովհաննիսյանից, Ավ. Իսահակյանից, նույնիսկ Վահան Տերյանից։


Այսպես, յերգել ե բոլոր հայ ժամանակակից բանաստեղծների մոտիվներով ու ձևով, չունենալով իր սեփական, ինքնահատուկ