Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թացնում հենց ուզում են, թե մեր դատածը խլեն։ Մի գնա մեչիդը, ամեն մեկ մոլլա են անհավատ տեղներովը քառասուն, հիսուն, մեծ պստիկ գլխին հավաքել, առավոտից մինչև մութը ուսումն ա տալիս, իր մասաբի բանը սովորացնում։ Մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում։ Վորի արածն աստծուն դիր կգա, ձեզ եմ հարցնում. ասում ել ես, աղաչանք անում, ականջըվեր են անում։ Մեր վորդիքն ել մեզ նման եշ ուտում, եշ մենձանում. չենք գիտում, թե մենք սովորցնենք։ Գիտցողն ել ականջը կալել ա, ո՞ւմ ասես։ Թե սուտ եմ ասում, այ ջամըհաթ, մատներդ կոխեցեք, աչքս հանեցեք, թե չե ախր մեր ազգը, վոր խեղճ ա մնացել, թրի, կրակի յեսիր, բոլորի պատճառն ես ա, վոր մեզ մեկ ասող չի ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա , ինչի՞ համար ենք յեկել աշխարք. քոռ գալիս ենք, քոռ գնում։


Հա, լակ հավն ել ա որը հարիր անգամ ջուր խմելիս, կամ կուտ ուտելիս դլուխը ցածացնում, բարձրացնում, եստով ի՞նչ կդառնա։ Ով չի գիտի, թե յերկնքում աստկած կա, մեզ համար դատաստան։ Ամա պետք ե իմանանք ել, թե յերկրումը ի՞նչ պետք ե անենք, վոր ես դատաստանի տակը չընկնինք, ե։


Ախպեր, եսպես չի, դուք ասեցեք. յես մեղա, գլուխս քարը։ Տո յեդին թուրքն ել ախր Ղուրանի շատ փայը անգիր գիտի, յես մեկ հայր-մեր չեմ դիտում, ախր իմանամ թե հոգիս ուր կերթա, մարմինս ուր, ախր իմ խեղճ յերեխեքն ինձանից ի՞նչ պետք ե սովորին։


Շատ բան ասիլ չի ըլում։ Չի ըլիլ վոր մարդ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով իր գլխին, յա յերեսին թագի։ Ամա ի՞նչ անեմ, սիրտս պատռում ա, վոր մեր վողորմելիությունը միտքս եմ բերում: Թող ինձ կարթացնեն, վորդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտակի, ժամ, պատարագի հասրաթ, թե աչքս ուզեն չհանեմ իրանց տամ, վորդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ»։

IV


...Նոքարը, վոր արաղը չածեց, ավալի սֆթա տերտերին դեմ արեց, սա յել խաչակնքեց, որհնեց, տվողին խմացրեց, վոր մեր գզիրն եր, ու հետո ինքն առակ թասը ձեռը ու որհնության տուտը սկսեց։ -«Աստված աշխարքիս խաղաղություն, թագակորաց հաշտություն, քրիստոնեյից ազատություն տա։ Ընչանք մեռնինք վոչ, վոր մեկ որ ել եսպես ելով, գյունով ռուսի ձեռի տակին նըստինք, քեֆ անենք»: «Ամեն, ամեն» — ձեն տվին ամենն ել։ — «Տունդ