Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ վոր դատել են ել մեզ տվերք , տանինք լավ ուտենք, լավ հագնինք, լավ մաշենք, ձեզ համար աղոթք անենք։ Ախպեր, բաբա , ջանմ, գյոզմ աղոթք ունիս քեզ հմար պահի, քեզ հմար արա։ Ի՞նչ ես տվել, վոր մեզնից չես կարում յեդ առնել։ Ըսկի վոր չըլի , կասեմ աստված քեզ համար մեկ պասորթ կանեմ։ Աստված բերննի չի նայում, սրտին ա մտիկ տալիս: Մեկ հաս ու չհաս պատահելիս հո ուզում են թե մեր տունը քանդեն։ Տո թե տուտը կարճ ա, չէ հասնիլ, փո՞ղն ա յերկարացնում ։ Բերաններս խփել ենք,ինչ վոր ասում են , անկաջ ենք անում։


Ասենք, մենք չենք խոսում, բաս աստված վիրևիցը չի՞ նայում ։


Ես ի՞նչ բան ա, թե փլավը յես ուտեմ, քո գլխին դմփեմ. մածունը յես լպստեմ, քեզ գող կատու կանչեմ ։ Ասենք թե կարգավոր են, խաթըներիցը անց չենք կենում, չենք ուզում,վոր անեծքի պաաճառ. դառնանք, չունքի սևագլխի անեծքը քարին դիպչի, քարը կպատռի, իրանք ել մի քիչ պե՞րտք ե իրանց չափը ճանաչեն։ Սևանու ճգնավորներն են լավ կարգավոր, ի՞նչ խոսք ունիմ, բաժակ, մսի համ չեն տեսնում, հաքածները բուրդ ա ու շալ. չոր գետնի վրա յեն քնում, յերեսներիցը լիս ա վեր թափում, տաս, ելի կորհնեն, չտաս , ելի կորհնեն ։ Մոտը մտած ժամանակը աստծո բան են՚ խոսում, կնկա յերես տեսնելիս հո յերկու վերստ ճամփա հեռու յեն փախչում։ Չե թե կնգանից, գինուց, փողիր, ձիուց, ել ինչ գիտեմ, ի՞նչ բանից խաբար տալիս։ Քյահլան ձի ու վրա իրանք են նստում, խաս ու ղումաշ իրանց հաքին ա, ղաբլու փլավ ու հազար տեսակ անոշ կերակրներ, խմիչք իրանք գործ ածում. բանդ կուշտն ընկած վախտը ուզում են թե գլուխդ վեր բերեն, ես վոչ Քրիստոս ա արել, վոչ Մահմեդ:


Տո, հենց փող պետք ե տամ, վոր հոգիս դրախտը գնա: Տո, վոր գործքս լավ չըլի, յես անորեն ըլիմ աստված նրանց խոսքովը իմ հոգուս պետք ե թողություն տա։ Տո, աստված փողն ի՞նչ ա անում, նրա յարադանին ղուրբան։ Փողն աղքատին պետք ե տված։ Դեն քցես լավ ա, քանց են մարդին տաս, վոր քեզ մեկ շնորհակալություն ելա չասի։ Հազար որ նրանց տանդ պահի, պատիվ տուր, մեկ որ վոտդ մոտներն ա ընկնում, մեկ սառը ջրի յել լայաղ չեն տեսնում։


Ես հո աստված չի վերցնիլ: Մեզանից առնում են, իրանց բարեկամներին ու ազգականներին շենացնում, հետո մեզ վրա յել մեծ մեծ խոսում։ Ասենք թե ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք։ Վորդի, երեխա իշի պես մենձանում են, նրանց հոգսը չեն քաշում, վարժատուն չեն բաց անում, չեն կար-