Մենք ել, ահա, այդ, կարոտյալներից եյինք։ Ընկերս վերադարձել եր Մասկվայից, իսկ յես Թֆլիսից։ Յերկուսս այժմ միացած՝ գնում եյինք բնության քաղցրությսուններից մեր կարոտն առնելու։
Պետրոս Մինարյանը (այս եր ուղեկցիս անունը) հայոց հոգևոր
դպրոցի սան եր. տակավին յերիտասարդ, միջահասակ, փոքր ինչ
թուլակազմ, բայց աշխույժ ու գրավչադեմ։ Բնավորությամբ բավական
անհամբեր և դյուրագրգիռ եր, յերբեմն նույնիսկ հանդուգն
ու անքաղաքավար, բայց սրտով բարի և անկեղծ։ Ուներ տարորինակ
հայացքներ, վորոնք իր խոսակիցներին մերթ զայրույթ և հա-
ճախ՝ զվարճություն եյին պատճառում։ Սիրում եր խառնվել ուրիշների
գործին, կամ հաճախ՝ ինքնակոչ դատավոր հանդիսանալ։ Սիրում
եր վիճաբանել, ազատ մտքեր հայտնել, բայց յերբեմն ավելի
հակառակելու, քան մի ճշմարտություն ասելու համար։ Այսուամենայնիվ,
այս բոլոր տարորինակությունների հետ միասին, ճանապարհի
լավ ընկեր եր, վորովհետև սրտոտ եր, կամարար և սակավապետ։
Բավական ժամեր եյին անց՝ ել ինչ յելել եյինք քաղաքից, և
թեպետ առավոտը զով եր ու հեշտալի, այսուամենայնիվ, քանի
արևը բարձրանում եր՝ այնքան ավելի ոդը ջերմանում և նեղացնում
եր մեզ։ Միջորեյի մոտ՝ մենք գտնվում եյինք արդեն բաց դաշտի
վրա։ Արևի ճառագայթները այրում եյին.չկար վոչ հովի շունչ,
վոչ ծառերի շքարան։ Այդ պատճառով աշխատում եյինք ժամ առաջ
հասնել գյուղը, վոր գտնվում եր մեր հանդեպ յեղող լեռան գեղադիր
լանջի վրա։
Յերբ մի ձորակի գետակին անցնելով՝ սկսանք դեպի գյուղը
տանող առապարը բարձրանալ, միջորեյի տապը ավելի ևս զգալի
դարձավ, վորովհետև արևի ճառագայթներից ղատ՝ այրել սկսան
մեզ, նաև, կեծացած ժայռերը, վորոնք յեզերում եյին առապարը
յերկու կողմից։
— Ա՜խ, մի հասնեյինք այն սոսիներին,—բացականչեց հանկարծ ընկերս այնպիսի մի կարոտով, վոր կարծես գտնվում եր Սահարայի անապատում, և ուր վոր ե խորշակը շնչասպառ պիտի աներ իրեն։
Քիչ ժամանակից հետո մենք գյուղը հասանք և ուղղակի դիմեցինք
ընկերոջս ազգական գյուղացու տունը։ Վերջինի հովանավոր
սրահը և հյուրընկալի քաղցր ընդունելությունը շուտով մոռացրին
մեզ ճանապարհի շոգից կրած մեր նեղությունը։
Հետևյալ որը, նախաճաշ անելուց հետո, դուրս յեկանք տանից՝
գյուղն ու նրա շրջակաները դիտելու։ Հարկ չկա ասել, վոր ամե֊