Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բայց վերջինս՝ անխիղճ պարտատիրոջ պես՝ տեր հոր ոձիքը չթողեց։


—Այդ իմացանք, տեր հայր, դու հարցին պատասխանիր.- կրկնեց նա՝ քահանայի թևից քաշելով։


Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական հայացք ձգելուց հետո՝ դարձավ մեր հյուրընկալին.


— Ա Մո՛ւք, ղոնաղդ (հյուդ) կռվարար մարդ ա րևում (երեվում):


— Չե, ա՛ դեր, լավ տղա յա, ասենք միքիչ հանաքչի յա, — պատասխանեց գյուղացին, աշխատելով արդարացնել Պետրոսին։


— Տո, տնածակ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել, թե հենց դու յես, վոր պտի թարգմանես։ Խի՞, յես Սողոմոն իմաստունն եմ։


Մենք սկսանք ծիծաղել։


— Ա՛յ, տեսնում ես, տեր հայր, յեթե մի փոքր առաջ խոստովանեյիր, թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեյի, — դարձավ Պետրոսը քահանային. — այժմ բացատրեմ, լսիր. «դուք վոչ մտանեք և վորոց մտանենն չտայք թույլ», կնշանակե, թե դուք չեք մտնում, և ովքեր ել վոր մտնում են, նրանց չեք թողնում...


— Գիտում եմ, գիտում, — ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով, այսուամենայնիվ, բոլորովին տգետ յերևալ մեր աչքում,— Քրիստոս եդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝ (այսինքն) դուք ամուսնության մեջ չեք մտնում ու ով վոր ել ուզում ա մտնի, նրան թողնում չեք։


Վայ տունդ չծակվի, տերտեր, — բացականչեց Պետրոսը և բարձրաձայն ծիծաղեց. նրան հետևեցի և յես։


— Խի՞ յեք ծիծաղում, բա ըսենց չէ. — հարցրեց քահանան մի առանձին հավակնությամբ։


— Չե, չե, տեր հայր, — մեջ մտա յես. — Քրիստոս արքայության համար ե խոսում և դպիրներին ու փարիսեցիներին ե ասում, թե դուք արքայություն չեք մանում և ովքեր ել վոր կամենում են մտնել, թույլ չեք տալիս նրանց։


— Դե, հեր որհնած, ամուսնությունն ել արքայության նման մի բան ա, յես ըսկի շատ չեմ յանղլիշ յեկել (սխալվել), — ժպտալով ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին հարցրեց.


— Մի ասա տեսնեմ՝ ինձ խի յես ըտենց հարցուփորձ անում։


— Այ թե ինչու։ Մենք յեկել ենք ձեր յեկեղեցին այցելելու և տեսնում ենք սրա առաջ այս վողորմելի բանջարանոցը, վորի մեջ միայն միքանի ածուներ ունիս դու: Միևնույն ժամանակ այստեղ հոսում ե այս հորդ առվակը, վորից դու կարող եյիր ոգտվել և յե—