Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեղեցու առաջ, այս ահագին տարաձության վրա՝ ձառեր տնկել, զբոսարան շինել. իսկ այդ ձառերը ոգուտ կբերեյին թե քեզ, թե յեկեղեցուն և թե ժողովրդին: Բայց դու չես արել. վորովհետև, ինչպես Մուքին ասում ե, եշխ չունիս ։ Հարցնրւմ ենք սրան, թե ինչո՞ւ դուք, գյուղացիներդ չեք անում, պատասխանում ե, թե «տեր հայրը չի թողիլ»։ Ա՛յ հենց դրա համար ել կամեցա հասկացնել քեզ , թե Քրիստոսի այն խոսքը, վոր ասում ե՝ «դուք չեք մտնում և ովքեր ել վոր մտնում են, չեք թողնում հենց ձեզ նման հովիվների համար ե ասված։


Տեր Մակուչը մի դժգոհ հայացք ձգեց մեր հյուրընկալի վրա և ապա դառնալով Պետրոսին՝ ասաց.


— Հեր որհնած, ես յեղցումը (յեկեղեցում) , ինձանից առաջ, մինչև տասը, տասներկու քահանա ծառայել են, ծերացել ու մեռել: Դիփունանց գերեզմաններն ել, հրես, ըստի, յեղցու քամակին ա. ուզո՞ւմ եք, գնանք մի մի շանց (ցույց) տամ։ Ընդոնցից վո՞րն ա ըստի մի չոփ (վոստի կտոր) տնկել, վոր յես տնկեմ։


— Նրանք չեն արել, դո՛ւ արա, դու բարի որինակ յեղիր քեզանիից հտո յեկողներին։


— Միթոմ եդ ի՞նչ ոգուտ պտի բերի ինձ, յա (կամ) յեղցուն։


— Նախ այն, վոր այu չոր գետինը կծածկվի ծառերով, իսկ ծառաստանը ավելի լավ ե, քան թե չոր տափաստանը։ Յերկրորդ՝ յեկեղեցու շրշապատի ոդը ավելի մաքուր և առողջարար կլինի, իսկ տեսարանը՝ դյուրական. յերրորդ՝ տնկածդ ձառերը պտուղ կբերեն, վորից թե դու կոգտվես և թե յեկեղեցին։ Չորրորդ...


— Դե մի խրե (միքիչ) սպասի՛ր.—ընդհատեց քահանան Պետրոսին. և ապա կռթնելով գավազանի վրա , մի առանձին, հեղինակավոր յեղանակով շարունակնեց. —վորդի,գիդա՞ս, ինչ կա, խոսիլը հեշտ ա, քանց անիլը, մի բան պատմեմ, լսիր: — Մին անգամ մոլլա Նասրեդինի կնիկը գնում ա շահին գանգատվում, թե շահն ապրած կենա, իմ մարդն ինձ կուշտ փորով հաց չի տալի, ինձ հմար շոր չի առնում. այ, տեսնում ես, տկլոր եմ, ասում ա, ես եմ, են եմ. կնիկը հո գիդաս, վոր խոսիլը կցեց, ել տազ չի անիլ (չի լռիլ)։ Շահը բարկանում ա, ու են սհաթին ֆարրաշ ղրկում, մոլլա Նասրեդինին բերել տալիս։ — Ել մոլլա, ասում ա, նե յուչուն արվադնա խորակ ալմրսան — հրամանքդ թուրքերեն գիտաս, — խոսքն ընդհատելով՝ հարցրեց քահանան Պետրոսին։


— Վոչ, լավ չեմ հասկանում, — պատասխանեց վերջինս։


— Լավ, քեզ հայերին կասեմ. հա, ասում ա, այ մոլլա, խի՞ կնկանդ հմար կերակուր չես առնում, վոր մի կուշտ ուտի խի՞ նրա հմար միքանի ձեռք շոր չես առնում, վոր մինը մաշվելուց,