— Մենծը քսան ութ տարեկան ա, մնացած յերեքը մինը մնից երկու երկու տարով պակաս են։ Չորսն ել աժդահա (հսկա) տղամարդիկ են։ Երկուսին պսակել եմ, երկուսին ել, թե վոր աստոծ հաջողի, գյալաջաղ (գալ տարի) պտի պսակեմ։
— Չորսին ել ուրեմն անուսում ես թողտ՞լ։
— Չե, վանահոր մոտ քիչ ու միչ կարդացել են. ընենց վոր
իրանց, բանը յոլա կտանեն։
— Դուք ուրեմն, չեյի՞ր կարող, գոնե, քաղաքի դպրանոցը ուղարկել
նրանց, — մտավ Պետրոսը և այս անգամ, արդեն,
գրգռված։
— Խի՞ չեյի կարող։
— Բաս ինչու չուղարկեցիր. մեղք չե՞, վոր չորս աժդահա տղամարդ,
ինչպես վոր դու յես անվանում նրանց, անուսում ես թողե՞լ:
— Ընդուր վոր... ամա չե, ըտուր մասին ել Վեդունց Սարգիսը
կասի:
Տեր հայրը դիտմամբ խույս տվավ Պետրոսին պատասխանելուց,
վորպեսզի նորեն վեճի չբռնվի նրա հետ։
— Ո՞վ ե Վեդունց Սարգիսը. — հարցրի յես։
— Հրեն, այ, տունն ընդի յա. են մենծ մենծ չնարուցը տակին,—
ասաց քահանան ցույց տալով գյուղի հարավակողմը, ուր մի
ընդարձակ դարևանդի վրա բարձրանում եյին մի խումբ գեղուղեշ
սոսիներ։
— Վորդիքը քոնն են, ինչու դու չես բացատրում, թե ինչու
յես նրանց անուսում թողել, — հարցրեց Պետրոսը։
— Վորդիքն իմն են, ըտենց ա, ամա Սարգիսն եր սաբաբ
(պատճառ), վոր նրանց ուսման չղրկեցի։ Այ, թե ուզում եք, գնացեք,
հարցրեք։ Նա խելոք մարդ ա, սուտ չի խոսիլ։ Ղորթ ա, գեղացի
յա, ամա հարիր թաղաքացու խելք ունի գլխումը։ Հարցրեց,
նա ամեն ինչ տեղն ու տեղը կասի ձեզ։ Դեհ, շատ խոսեցիք վորդիք.
գլուխներդ ցավացրի. կբաշխեք, հմի յես գնամ, բարով եք
յեկել, բարով ել գնաք...
Այս ասելով՝ տեր հայրը վողջունեց մեզ վերջին անգամ և յերեսը
դարձնելով ծանրաքայլ հեռացավ։
2.
ՎԵԴՈՒՆՑ ՍԱՐԳԻՍԸ
Վեդունց բակը մտնելով մենք վոչ վոքի չպատահեցանք։ Այդ տեղ լռություն եր տիրում։ Յեթե գոմի դռան մոտ կապած ուլը չլիներ, վորը առջև թափած խոտը ուտում և թե մեզ եր նա-