Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ) մի կտոր հաց ա ճարել մեզ ուտացրել,մի գազ կտավ ա գտել, ծակել,մեր ճիտը գցել.վերջն ել հանդումը շատ բաց պառկելուց, արևի ու անձրևի հետ կռվելուց ու հազար ու մի չարքաշություն անելուց հիվանդացել, մեռել ա ու մեզ ել անտեր , անտիրական թողել: Աստոծ ա իմանում, թե՛ մենք ու մեր խեղճ մերը ի՜նչ որեր ենք տեսել, ի՜նչ նեղություններ ենք քաշել: Մեր ամեն մի թիքա հացը լեղի ու արտասուք ա լել: Դժար բան ա աղքատութինը, են ել գեղի միջումը, աստոծ վոչ շանց տա ձեզ... Հմի,վորդի,յես վոր են խեղճ դրութենում եսքան ելա գրաճանաչ եմ դառել, գրել կարդալ եմ սովորել, քանի տարի վանքումը տիրացութին արել ու վերջը ես մենծ գեղի վրա քահանա դառել, ես քի՞չ բան ա։ Թե վոր մինը քեզ վրա խարջած փողն ինձ վրա խարջեր, ո՞վ գիդա, հմի փիլիսոփա կըլեյի դառած ։ Ամա դու, տեսնո՞ւմ ես՝ ըսկի մարիփաթին (քաղաքավարությամբ) խոսալն ել չես սովորել:Կբաշխես, վոր ես խոսքը յերեսիդ ասում եմ.ամա յես քու հոր տեղն եմ. հախկ (իրավունք) ունեմ։ Ընչի՜ համար եմ ասում, գիդա՞ս. այ, դու ղարիբ (ոտար) տղա յես, յեկել ես մեր գեղը. յես ել ըստեղի քահանան եմ. շնորհակալ եմ, մենծ ու պրստիկ պատվում են։ Բայց յես, վոնց վոր Քրիստոս ասում ա, վոր խոնարհեցցե գանձն, բարձրացցե. յես ել խոնարհվեցի, յեկա, վոր բարի գալուստ ասեմ ձեզ ու որհնեմ. ամա դու իմ գեղականի առա ինձ անպատիվ արիր։ Ասում ես՝ վայ են գեղին, վոր դու նրա քահանան ես, ասում ես՝ դու տգետ ես. քիչ ա մնում, վոր ասես, թե հայվան ես։ Ախր ըսենց չեն խոսիլ, վորդի, աշխարհում մինը տգետ կըլի, մինը հուսումնական. մինը աղքատ կըլի, մինը հարուստ. ամա բոլորի աստոծը մեկ ա. վոչ հարուստն ու հուսաղմնականը պտի հմպարտանան, վոչ ել տգետն ու աղքատի վոտի տակ ընկնեն։ Ի՜նչ մեղքս ծածկեմ, վորդի. առաջ մի քիչ դարդ եյի անում, վոր Վեդունց Սարգսի խոսքին լսեցի ու վորդիքս հուսման չղրկեցի: Ամա հիմա փառք եմ տալիս աստծուն, վոր ղրկել չեմ. չուն (վորովհետև) տեսնում եմ, վոր հուսումը մարդին հրեշտակ շինելու տեղ՝ սատանա յա շինում։ Դե վոր ըդենց ա, աղբեր, խի՞ յեմ հուսման ղրկում, վոր վերջը փոշմանեմ։


Տեր հոր վերջին խոսքերը տպավորություն արին Պետրոսի վրա և նա լռեց։Բայց յես, քահանայի սիրտը ամոքելու համար, կամեցա խոսակցությունը մեղմով վերջավորել, ուստի հարցրի.


— Դու, ուրեմն, վորդիներ ունիս։


— Վո՞նց չե. չորս հատ, — պատասխանեց կարծես պարծենալով։


— Հասակավո՞ր են նրանք։