Եդ շլապեն ո՞ւմ գլխի տենում եմ, հենց գիտում եմ հոր տանիցը ջուդա ընկած (տարագիր յեղած) ա։
— Չե, յես ծնողներիս շատ եմ սիրում և հենց նրանց տեսնելու
համար ե, վոր Մոսկովից վեր եմ կացել յեկել:
— Հա. վոր ըտենց ա, շատ ապրես, աստոծ պահի քեզ. բարի
ժառանգ ըլես. — որհնեց ծերունին և ապա դառնալով ինձ՝ հարցրեց,—
Կբախշես, քե ճնաչում չեմ. դու ումանցից (վորոնցից) ես:
— Յես ել տեր Ովանեսի թոռն եմ, պատասխանեցի յես։
— Ասատուրի տղե՞ն:
— Այո։
— Դե շուտ ասա, հեր որհնած. ախար քու վողորմած հոգի
հերը իմ տան լավ բարեկամն ա լել. առանց իրար թիքա չենք
կտրել։ Քանի քանի անգամ ես բախչումը նստել, քեֆ ենք արել—
քանի անգամ մեր չնարուցը տակին զուռնա ղավալով մարաքա յենք
սարքել... Ողորմի քո հոգուն, Ասատուր... ասում եր, ա Սարգիս,
ես չնարիքը վոր քունն ա, լավ կըլի, վոր տանդ գլխին մին ատաժ
(հարկ) ել շինես, ու առաջը լեն ու բոլ մի թախտաբանդ (պատշգամ),
ընենց ըլի, վոր չնարուցը ճղները կռանան թախտաբանդի
վրեն շուք անեն։ Են չախը (ժամանակ), ասում եր, տունդ ամարաթի
(պալատի) նման մի բան կդառնա. հենց վոր թախտաբանդին
նստես, ես սարերին մտիկ տաս. յա չե, սարինն (զովը) ընկած
վախտը ընտի մի ստաքան չայ խմես, հենց կըմանաս թե դրախտումն
ես։
— Յեվ իրավ, լավ ե ասել, մեզ ել հենց այսոր ձեր չինարիքն
են բերել այստեղ։ Ափսոս չե՞, վոր այդ գեղեցիկ ծառերի առաջ
դուք յերկհարկանի մի տուն չունի՞ք, — հարեցի յես։
Ծերունին նայեց ինձ վրա քննական հայացքով, կարծես ստուգելու
համար, թե արդյոք իր սիրտը ցավեցնելու համար ասացի
այս խոսքերը։ Բայց յես, իհարկե, ասել եյի միամտաբար, առանց
իմ խոսքերին մի առանձին նշանակություն տալու։ Սակայն հետո
իմացա, վոր դրանք ծերունու սիրտը խոցած պիտի լինեյին։
— Լավ ես ասում, վորդի, շատ լավ կըլեր վոր շինի, ամա ի՞նչ
անես վոր...
— Հա, ինչո՞ւ չշինեցիր։
Ծերունին փոխանակ պատասխանելու նայեց իր շուրջը, ապա
դառնալով մեզ՝ ասաց.
— Ես խի՞ յենք ըստի կաղնել. գնանք եյվանումը թախտի վրեն
նստենք, յեդո կխոսանք։ Կբախշեք, մարդ վոր ծերանում ա, մարիփաթով
(քաղաքավարությամբ) ժաժ գալն ել ա մոռանում...
գնանք, ըսենց կաղնած կնեղանաք։