Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռումբին վոր տեսնում են, յերեսներին խաչ են հանում, կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ գնում, կամ թե չե ցխում, ձնում վեր ընկնում, յերազ տեսնում, գելը տալիս։ Աստված մի արասցե, ես պակասությունը չունին, նրանք ես շնորքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, վորովհետև աշխարհ չեն տեսել, ու եշ կերել, եշ մենձացել, վոչ բարոյականության ձեն լսել, վոչ կրոնագիտության, վոչ գինու գինը լավ իմանան ու յերկու թաս խմելիս վոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված՝ յերկինքը համբառնան։ Չե, չե, նրանք շատ բռի յեն, ու ելած չելածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, ենքան են խմում, վոր յերեսները վարդ ա դառնում, գլխըները նադրախանա, լեզվները բըլբլի, սիրտըները ասլանի և վոչ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո որումը հարփած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունդի յել խմի, մաշալա, տղեն սրան կասեմ, այ թե մարդ ա, ուրիշն ել ես բանը կանի։


Հաց քցող տղեն երկու ստաքանանոց տոլուն ելի տերտերին դեմ արեց. նա յել որհնություն տվեց ու ճամփու քցեց։ Հետո մեկելներին տվեց. եսպես բոլոր հացի ժամանակը մեկն ելա ինքը չեր ածում իր գինին. ես նոքարի ու ղուլուղ անողի գործն ա, վոր ընչանք մարդ ել վոր ըլին, հենց մեկ թասից պտի խմեն։ էնպես վոր ընչանք թասը պտիտ կգա, ու վերքին մարդին կհասնի, սրա բողաղն ա ցամաքում, վեր նստողի թուքը։ Կենաց մենաց խմիլը Յերևանումն ենքան ադաթ չի, ամա մարգ իր լեզվի հունարը ձեռաց պետք ե չթողա, ամեն թասի վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի ըլի, հաջաթ չի. բեյինդ տաքացած ժամանակը ինչ կուզես ասա, վատ խոսք ել վոր ասես, լավի տեղ անց կկենա։ Սովորական կերակրներն ել մեր յերկրի սրանք են, բոզբաշ կամ քուֆթա կամ խաշ, տոլմա, խորոված, վոր հենց ենտեղ ևեթ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով տաք տաք իրար թավաղա անում։ Բազի անգամ ել տոլուչին պետք ե բերանը բաց անի, վոր մեկ թիքա խորոված իրանց ձեռովը բերանը դնեն կամ թաս գինի կոնձիլ տան։


Եսպես մի քանի տոլու մաքրազարդեցին թե չե, քեֆները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց։ Կրչոնց Վիրապն ել հո ենտեղ եր, ել ին՞չն եր պակաս, սազը կոխքին հազիր ուներ. անկաջ պտեր, վոր նրա ձենին հայիլ մայիլ մնար։ Հենց ջուրն էր ճամփեն քթավ թե չե, սա յել իր սագը քոքեց, ճնգճնգացրեց, հա կաց ու քեֆ արա։ Պատերը դըրմբում եյին, գետինը զընգզընգում, ոջոռքը տեղըհան ըլում, նրա ձենը մարդի քյալին ցցվում: Ենպես զոռբա ձեն ուներ Վիրապը, վոր հինգ սհաթվա