Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ճամփից լսվում եր. «Փի՛ր ոլսան, փի՛ր, ջանմ սան, ջանմ.ի՞նչ կըլեր, վոր քո մերն քեզ նման մեկ հինգն ել եր բերել, վոր աշխարքի միջումը մի հատ չըլեյիր։ Ասա, բերանիդ ղուրբան. ասա, բերանդ ապրի. ըմբրով կշտանաս», հազար տեղից ձեն եյին տալիս մեր պարոն քեգխուդեքը գլխըները տրմբացնելով, անոշ անոշ զկռտալով։ Շատի բերնի ջուրը հետը գնում եր։ Շատ անգամ քեֆը քոք ժամանակին տերտերն ել իր ձենի հունարն եր ուզում նշանց տա, ու կամ Վիրապի հետ եր բաս մտնում, գոռում, թե չե «Յերևեցավ խնկաբերիցն» ասում, խալխի թասըները վեր դնիլ տալիս, կամ ձեռըներին բանդ անում. ամա ենպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի, քացախած ձենով, վոր մարդի գլուխը տեղիցը պոկ եր գալիս: Քեդխուդեքը հո մաջալ չեյին տալիս. ինչ բերանները գալիս եր, հենց են եյին քյոնդալանա ասում, զռում, ենպես վոր խեղճ սազանդարի ասածը բերնումը հարամ եր ըլում:


Ամենը հո ամենը, իլլահիմ մեր մեղրաբերան տանուտերը. անատամ ռեխը վոր բաց չէր անում, պատերը դողում եյին, կաավները մլավում, հավերը բակումը իրանց տիրոջ ձենը լսելով շարքով կանգնում, կռկռում, կչկչում։ Ֆորթ, յեզը, ձի, տավար ուզում եյին, վոր ուրախությունիցը կապըները կտրեն։


Եշը զռում եր, գոմեշը տրլնգում, եծը մկկում, կովը բառանչում, ֆորթը բղավում, վորը ֆշտացնում, վորը փստացնում, վորը վզզացնում, վորը բզզացնում, մյուս բաները չեմ ասում, ամոթ ա։ Գարի, դարման կերած տավարը հայտնի բան ա , վոր ասես նրանցից դուս կգար։ Խուլասա ի՞նչ գուխ ցավացնեմ. եսպես նաղրախանի ու մուզիկ ձեն շահի դռանն ել չեր լսված, բայց գինու տակռին դալար մնա։ Ես խոփ ու թոփխանեն, ես ղարբաղանը մեկին ելա քյար չեր անում։ Շատի՝ հենց բռնես՝ քեֆը գալիս եր։ Բայց ամեն սհաթ հո մեկ չի ըլիլ, ու ում ուժն ասես տերտերին յա գղրին ա հաղթում։ Սրանց մեկը ես ալեկոծության ժամանակը հենց շաքլասեն առավ, որհնեց, պրծավ ու պռնգին դրեց, վոր մաքրազարդի թե չե՝ եշն են կողմիցը ենպես մեկ թունդ տրաքացրեց, վոր ելած չելած խելքը գլխիցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրիքին թափեցավ, ու հենց ուզում եր, վոր թասն ելա չկոտրի ու բեղաֆիլ ձախու ձեռը վոր չի վրա բերեց, սատանի աչքը քոռանա, ենպես սաստիկ խփեց տանդրոչ զլխին, վոր փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, տասը հատիկ ատամների մեկն ել բերնիցը վազեց, փորը գնաց, վոր գլուխը պրծացնի։ Թե ուրիշ վախտ եր ելել, յես գիտեմ, թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին մին կպոկեր,