Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հու յես յեդիցը կարում չի հասնեմ, հմի վոր րեխին տեսավ վո՞չ,՛ ասես տեղն ու տեղը մեխվեց. «Վանի՜ ջան, բալա ջան, դու յեկա՞ր, մայամ (ուրեմն)յեu քե տենա՞լ պտի...» ասեց ու ծնկները թուլացած ճամպի միջումը չոքեց։Րեխան ձիի վրիցը թռավ, վազ տվավ, մորը ճտովն ընկավ։ Ել հո՜վ կարա պատմիլ, թե ի՞նչ եր անում ըստեղ մերը՝ տղին։ «Վանի ջան, բալա ջան», եր ասում ու գլխիցն ինչկլի վոտը պաչում, լիզլիզատում, թողում չեր, վոր դոշիցը պուկ գա, թե ի՞նչ ա. մի հետ ել յես խտտեմ (գրկեմ), երեսիցը պաչեմ, վոր սիրտս հովանա... Ուզում եր, ասես, սիրտն են մնութին (րոպեյին) ճղի ու րեխեն միջումը դնի, յա չե, աչքի լիսերն հանի, վոր Վանու վոտի տակը գցի...: Ինչ յերկարացնեմ, ես թահրով րեխին վեր կալանք,յեկանք տուն:


Ծերանին լռեց: Ապա ձեռքը դեպի ճակատը տանելով՝ նորեն գլխակապը հանեց, ճաղատ գլուխը շոյեց և կրկին շարունակեց.


— Հմի դուք կասերք ես հալևորը ի՞նչ ա ըսենց երկեն-բարակ խոսում. մենք ուզեցինք, վոր Նոյի ագռավի բանն իմանանք, սա իրա տղի պատմությունն ա կցել։


— Չե, պատմի՛ր, մենք սիրով լսում ենք,—ապահովացրի յես ծերունուն։


— Հա, ինչկլի հմի պատմեցի, թե ծնողն ի՞նչ ցավ ու կրակի մեջ ա ըլումյ,յեփ իրա րեխին ղարիբութին ա ղրկում։ Հմի յել մի ուրիշ ցավ պատմեմ ։—Քիչ առաջ յեփ ընկերդ ասեց տանդ խի՞ չշինեցիր, կըլի վոր փող չունիր. ասեցի ընչի՞ չունի. փող ենքան ունեյի, վոր մինը չե, երկու ետաժ ել կշինի, թե վոր ուզի։ Սրանով ուզում ի ասեմ, թե յես հարուստ եմ։ Ամա դե գեղականի հարստութինն ի՞նչ ա: Մին հազար, յա երկու հազար մանեթ վոր ունենում ա, յա չե՛ մի քսան, երսուն գլուխ տավար, մին պուճուր իլխի (ջոկ) ձի, մին քանի ուլախ (գրաստ), են ա ասում են, թե մեծ դովլաթի (հարստութեան) տեր ա։ Յես ել ըտենց հարուստ ի: Յեփ Ոսեփ հայր սուրբն ասաց՝ փողդ խարջի րեխին ուսում տու, յես հենց գիդացի, թե իմ նաղդ (կանխիկ) փողը բավական կըլի դրան։ Ասեցի են լավ ա իմ Վանին հուսումնական ըլի, քանզ յես հազար, յա երկու հազար մանեթի տեր։ Փողը նրա գլխին մատաղ. իմ բաղն ու բախչեն, իմ տունն ու ջրաղացը, իմ տավարն ու ձիանը վոր ինձ մնան, են ել ինձ հերիք ա։ Ամա դե վոր փողին ճընդիցը կցեցի վոչ խարջի՞լը—հեշտ բան չգիդաք գեղականի հմար տարին իրեք հարյուր մանեթ գիմյազը փող ղրկիլը,—են ա տեսա, վոր ոխտը տարվա մեջ՝ ելած փողս ձեռքես դուրս յեկավ ու յես մնայի դարտակ։ Եդ տարին Վանին գիմյազը պրծել եր։ Գրեց, թե,