Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Վրա երկու, ամառն եր գնում, վոր մենք մեր որերը ըսենց դժվարութինով անց ինք կագնում: Մին որ վանքումը Ոսեփ հայր սուրբին տեսա: Հա, մոռացիլ ի ասեմ ձեզ, թե են, որից վոր Վանին տար ել ի Թիֆլիզ, .հայր սուրբն իրա վոտը մեր տանից կտրացրել եր: Չուն լսել եր, վոր Սավգյուլն ասել ա, թե «իմ րեխին եդ սևագլուխը ղարիբութին գցեց. ել իմ աչքը դրան տեսնա վոչ»: Խեղճն են ա սրա հմար ել մեր տուն չեր գալի։ Եդ որը վոր վանքում պատահեցի, ասեցի՝ «Հայր սուրբ, մատաղ րլեմ կարգիդ, ախր մեր տանեցին ինձ դինջութին (հանգստություն) չի տալի, կարում չի դիմանա։ Չի՞ ըլի, վոր Վանուն ել յեդ բերել տա՞նք»։ Ասեց՝ ա Սաք, խելքդ կորցրե՞լ ես. բա րեխեն անջախ (հազիվ) ա հուսումի վրեն տաքացել, բերում ես, վոր ի՞նչ անես, չոբան պտի շինես: Ասեցի՝ բա վո՞նց անենք, վոր մորը սիրտը դիմանում չի: Ասեց, հեր որհնած, դե են ա տարին իրեք ամիս պռազնիկ ա. խի՞ չեք են վախտը բերել տալի։ Ցես ել, ի՞նչ մեղքս ծածկեմ, պռազնիկի բանը ըսկի լսել չի։ Ասեցի, հյր սուրբ, պրազնիկը ի՞նչ բան ա: Ասեց ըսենց, ըսենց, ըսենց։Վայ աստծու խեր խաբարը, քե, ասեցի, հայր սուրբ, բա եդ խի՞ մինչև հմի ասել չես։ Դե շուտ, մի դիր գրի մեր կնքավորենց տղին,վոր րեխին ղրկի: Ես վոր ասում եմ, մայիսի միջումն եր։ Են ա հայր սուրբը, աստոծ հոգին լուսավորի, գիրը գրեց ու մի քսան յեդ ըեխան յեկավ։


«Դե հմի դուք ըստեղ պտի ըլեյիք, վոր տեսնիք, թե մերը վոնց եր գնում տղի առաջը։ Ըսկի մուռանալ չեմ։ Իրիկվա չախն (դեմն) եր. նախիրը նոր եր հանդիցը եկել։ Սավգյուլը կովկիթը ձեռին՝ Սոնա անումով մի սիրուն կով ունինք, նրա առաջը չոքած՝ կթում եր։ Հենց վոր չլսեց թե րեխեն գալիս ա, կովկիթը ձեռեն վեր գցեց ու գժի նման վաղ տվավ։


— Սավգյուլ, Սավգյուլ, աղջի, եդ ո՞ւր ես վաղ տալի, րեխեն հլա հեռու յա, կանչեցի յեդիցը. ամա լսեց վոչ։Աղջի, կացի յեu ել գամ, մենակ գնալ մի, բղավում ի յեդիցը. ամա Սավգյուլի ականջումը վոր թոփ ել տրաքեր, լսելու չեր: Ճարս կտրեց, յես ել վեր կացա ու յեդիցը վազեցի։Գեղըցիք բանից բեխաբար (անգիտակ) կտրներիցը յա եյվաններիցը մտիկ ին տալի մեզ ու արմանում: Հենց դիտում ին, թե կնիկս պելացել (գժվել), տանիցը փախչում ա, ու յես ել յեդիցը վազում եմ, վոր բռնեմ։ Եդ սհաթումն հո՞վ եր կանգնիլու թե, ի՞եչ ա, նրանց բան հասկացնի։ Ինչ կլի մին վերստաչափ ըսենց իրար յեդից վազ տվինք։ Հենց են ա, ելի (հասարակաց) ճամպին հաս ու հաս ինք, վոր թումբի յեդիցը րեխան րևաց: Սավդյուլը, վոր ինչ կլի են՝ ղուշի նման թռչում եր