ելավ (վոչնչացավ)։ Են ա ջլիզ (բոլորովին) դայամիշ ի ըլել (հոգնել եյի), գնացի հայր սուրբի մոտ, ասեցի. ա վարդապետ, ախր ել դմանալու ուժ չունեմ, ի՞նչ անեմ։ Ասեց, ա Սաք, շատին դմացել ես, քչին ել դմաց. ձիանդ ծախի, յեզներդ ծախի, փող հասցրու։ Դու ըսկի վախիլ մի. տղադ վոր յեդ դառնա, իրա սովորած թահրովը լավ բաղ ել ա տնկելու, նոր ղայգի (տեսակի) ջաղաց ել ա շինելու, յեզներդ ու ձիանդ ել ա շատացնելու: Ուսում առած տղան վոր կա, Նոյի աղավնին ա, վոր ձիթենու շիվը բերանումն յեդ ա գալիս ու բախտավորութենի խաբարը բերում ծնողին։ Ի՞նչ յերկարացնեմ, հայր սուրբի խոսքերը սիրտ տվին ինձ, յես ել կցեցի առաջ ձիաներիցս, վերջը յեզներիցս մի-մի ծախել ու փող ղրկել Վանին։ Են ա վերջին տարին եր. ամառը Վանին ամեն բան պտի վերջացներ ու յեդ գար գեղը: Խոսք չկա, վոր յես ել որեր եմ հմբարում (համարում), թե յեփ ա րեխեն յեդ գալու, վոր համ ես դժար հոգսիցը մեզ ազատի, համ ել իրան տենանք ու կարոտնիս առնենք։
«Մին ել ես ա մի գիր եմ ստանում, թե ա հեր, հուսումս
վերջացրել, պրծել եմ, ամա ըստեղ պարտք ունիմ, բաց չեն թողնում
ինձ. վորդիան վոր ա, մին երկու հարիր մանեթ հասցրու,
վոր ես պարտքը թափեմ ու գամ։ Ղորթ ա, պարտքի անումը վոր
լսեցի, սիրտս շատ կոտրվեց, ամա դե ասեցի «դյուշան աղլամազ»
(ընկնողը լաց չի լինիլ), թոծ ես մինն ել յոլա տանենք։ Գնացի
Խոջա-Մարութից երկու հարիր մանեթ պարտք արի, թյումանին մին
աբասի շահով (24) ու մին ամիս ժամանակով։ Եդ փողն ել
ղրկեցի Վանին։ Մտքումս ել ասըմ ի, թե, ես ա, րեխես կգա, համ
ես պարտքը կտա, համ ել իրա ծռացրած բաները կդրստի։ Հենց
գիդում ի, թե Վանին վոր իրա հուսումովը գեղ մտնի, են ա փողը
յերկնքիցը վեր ա թափվիլու։
«Անց կացավ մին ամիս, երկու ամիս, Վանուցը խաբար
չկա: Մեծ փիքրի մեջ ընկա։ Յարաբ ես ինչ ելավ. Վանին վորդի
մնաց. չըլի մի քամբախտութին պատահեց. յա չե, Պետրպոլքումը
բռնեցին րեխիս, չուն ըսենց բաներ շատ ի լսել։ Մի խոսքով, սիրտս
ճաքում եր։
«Մին ել ես ա մի որ Վանիցր գիր եմ ստանում, գրում ա,
թե ա հեր, աչքդ լիս ըլի, յեկել եմ Թիֆլիզ ու մի սիրուն աղջկա հետ
պսակվում եմ, հալի հալրաթ (անպատճառ) քու ու նանի որհնութինը
ղուշի թևովը հասցրու ինձ։
«Վոնց վոր մարդու գլխին մի թոփ տրաքի, ընենց ես խաբարը
տրաքեց իմ գլխին ու ինձ շշմացրեց։ Սաղ մին քանի որ յես ու
կնիկս ջլիս պելացել, ընկել ինք տեղերք, վոչ արածներս ինք