իմանում, վոր չարածներս։ Շատ մտածելուց ու փիքր անելուց յեդը՝ վեր կենում գրում տղիս, թե «ա վորդի, ախար հլա քու ինչ պսակվելու վախտն ա. հլա նոր ես հուսումդ վերջացրել, մին յեկ քե տենենք, մեր կարոտն առնենք, մեր ցավերիցը խոսանք. ախար քու աբովն (հուսով)՝ ելած չելածս ծախել, պարտքի տակ եմ ընկել, յեկ իմ ցավին մի ճար արա, ել յեդ գնա պսակվիր»։
«Հմի դուք փիքր կանեք, թե գեղացին իրա տղին պսակում ա
տասնհինգ, յա չե, տասնվեց տարումը. ես խի՞ Սաքի ապերը
ուզում չեր, վոր իրա քսանըչորս տարեկան տղեն պսակվի։ Դրա մանին,
դրուստն ասած, մին են եր, վոր յես Թիֆլիզի աղջկերանցից
վախում ի. չուն դրանցից շատ բան եր ի լսել։ Մտածում ի, թե
չըլի՞ տղիս գլխից հանեն ու մին քոռ ու քաչալ զատ գլխին կապեն։
Ջահելը, հո գիդա՞ք, քոռ կըլի ասում ի ընենց ըլի, վոր մինուճար
տղիս անբախտ չանեն. մին ել են եր, վոր գիդում ի Վանին Թիֆլիզում
պսակվիլուց յեդը ել մեզ մոտ չի գալու, վաթանն (հայրենիքն)
ել ա մտքիցը գցելու, հոր տունն ել։ Ես ցավին, գիդա՞ք,
դմանալ չեր ըլիլ:
«Իմ գրին տղես պատասխանում ա, թե ա հեր, ես աղջկանը
Պետրպոլքից եմ սեր տվել, ինչկլի հեդը չպսակվեմ, կարալ չեմ
գեղը գալ. հալի հալբաթ քու որհնութինը ղրկի:
«Գրում եմ, ա վորդի, ախար մին ասես ելա՝ եդ ի՞նչ աղջիկ ա.
ինչ ազգի վորդի յա. հա՞յ ա, ռուս ա, ջհուդ ա։ Ախար յես վոնց
որհնութինը ղրկեմ են հարսին, վորի երեսը տեհել չեմ, ձենը
լսել չեմ։ Գրում ա, թե—ա հեր, խի յես եդ բանը հարցնում. յես
հո թուրքի յա ջհուդի աղջիկ չե՞մ ուզիլու։ Գիդում չես, վոր ուզածըս
քրիստոնի աղջիկ կըլի՞: Ամա մի երկու որ յեդը մեր կնքավորենց
տղեն գրում ա, (չուն նրան ել ի հարցրել), թե՝ ասիլ չես,
Վանին պսակվում ա մի գյուրջու (վրացու) աղջկա հետ...
«Հմի ձեզ եմ հարցնում. մին հեր, վոր ես բանը լսի, ինչ կանի։
Հը՞: Ամա ուր եմ հարցնում. դուք ինչ գիդաք։ Ես ա կցեցի
գլխիս վայ տալն ու ախ ու վաշ անիլը։ Ամա դե ել ուր կհասներ։
Բանը բանից անցել եր։
— Ուրեմն քո որհնությունը չուղարկեցիր, — հարցրի յես։
— Չե, չըզարկեցի։ Ամա առանց դրան ել պսակվել պըրծել
եր։ Յեեդո յել հլա ինձ վրա ուռած, փքված գրում ա, թե «ա
հեր, դու վոր քու որհնութինը ինձ չըղրկեցիր ու ես իշխան մարդկանց
միջումն ինձ խայտառակեցիր, ել հորես դենը յես քու վորդին
չեմ»։