համար վոչ վոքի չեն վնասում ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով։ Բայց թե, վորովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր աշխարհի չարիքների առաջ, վորով և մի կողմից բնությունն ե նրանց զրկում, իսկ մյուս կողմից՝ չար մարդիկն են կեղեքում. այդ պատճառով ել նա վարում ե դառն ու չարքաշ կյանք և մնում կարոտ բարի մարդկանց ոգնության։ Յայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել ե և այն, թե իր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի որ յերջանիկ դրության, յեթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության։
Յեվ ահա Կամսարյանն ունի թե խելոք գլուխ և թե կարող
ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթաք չորոնե այդ սիրելի ազգակիցներին,
չապրե նրանց հետ, չսովորեցնե նրանց իրենց դրությունը բարվոքելու
և մարդավայել կերպով ապրելու յեղանակը։
Այս մտածությունները վոգևորում եյին յերիտասարդ իրավաբանին
այն յերկար ճանապարհին, վորը հյուսիսից տանում եր նրան
հարավ։ Այդտեղ նա շարունակ ծրագիրներ եր կազմում իր ապագա
գործունեյության համար և նրանցով հիանում։ Այդ ծրագիրների
մեջ մտնում եյին նախ՝ գյուղական հասարակության իրավունքների
պաշտպանությունը, վոր արդեն վերաբերում եր իր մասնագիտության
և ամփոփում իր մեջ գյուղացու կալվածների հափշտակությունից
ազատելու, հարկահանության ժամանակ տեղի ունեցող
անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի
կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և
պաշտոնի մեջ՝ ի վնաս գյուղացու՝ զեղծումներ կատարող և արդարադատության
աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու
կարևոր խնդիրները. յերկրորդ՝ լուսավորության գործի հիմնադրությունը,
վոր կայանում եր կանոնավոր դպրոցներ հաստատելու,
գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկական-ժողովրդական
գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին
ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ ոդաներում
կամ յեկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի
հետ նրանց ծանոթացնելու մեջ. յերրորդ գյուղացու տնտեսական
դրության բարվոգումն, վոր կախումն ուներ նրա յերկրագործական,
այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի
աշխատությունները կանոնավորելուց, իսկ այդ նպատակին հասնելու
համար պետք եր սովորեցնել գեղջուկին գիտության մշակած
ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և
կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բան-