Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջարանոց մշակելու, դյուրին յեղանակները։ Տնտեսական դրությունը բարվոքելուն եր վերաբերում նաև փոխատու գանձարան հիմնելու դիտավորությունը, վոր յեթե հաջողեր նրան իրագործել, դրանով վոչ միայն վաշխառությունը կհալածվեր գյուղերից, այլ և կստեղծվեր բարությսն մի գործ, վոր կոգներ գյուղացուն իր աշխատությունն ու արդյանքը վոչ թե կեղեքիչների ձեռքը, այլ իր հարկի տակ ժողովելու։


Բnլոր այս ծրագիրներն այնքան ընդարձակ եյին, վոր նույնիսկ նրանց համառոտ կազմությունը խլեց ԿամսարյանԻ՝ Մասկվայից մինչև Կովկաս հասնելու միջոցում ունեցած ազատ ժամերը: Յեվ յերբ նա վերջին անգամ նայեց իըր Note-երի տետրին և տեսավ նրան ծայրեիծայր լիքը իր ապագա գործունեյության վերաբերյալ դիտողություններով, զգաց իր սրտում մի թագուն ուրախություն, վոր բղխում եր յերբեցե «առաքյալի» փառք ու հռչակ ստանալու հաստատուն հույսից։


Վերջապէես յերիտասարդը հասավ Թէֆլիս։ Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, վորին հանդիպեց նա հոր տանը: Աժենքդ արդեն գիտեք, թե պանդխտությունից վերադարձող վորդուն ինչպես են ընդունում կարոտակեզ ծնողները կամ նորատի քույրերն ու յեղբայրները։ Վորքա՜ն ջերմ համբույրներ, վորպիսի գրկախառնություն , խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՜ քաղցր ու յերջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին։ Յեթե դրա վրան ել ավելացնենք այն,բոլորը տեղի յեր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեյին, թե ի՛նչ ե կարոտությունը, վոր աղքատի տան մեջ իր ներկայությունը զգալ ե տալիս նույնիսկ այն վայրկյանին, յերբ մայրը վողջագուրում ե պանդխտությունից վերադարձող վորդուն, վոր հաճախ ցրտացնում ե համբուրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի, թե վորպիսի՜ յերանությամբ եր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս կամսարյանը:


Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ։


Անցավ մի շաբաթ, և այդ միջոցին խոսք ու զրույց չեղան յե րիաասարդի սկսելիք պարապմունքիր մասին. վորովհետև ամենքի համար ել պարզ եր, թե ինչով կարող ե ղբաղվել մի իրավաբան: Նրա առաջ բաց եյրն թե պետական պաշտոնների և թե մասնավոր պարապմունքի արդյունավոր ճանապարհները: Յեթե առաջինը