Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չհաջողվեր, յերկրորդի համար, բավական եր յերկու տող հայտարարություն և, ահա, հաճախորդները իրար թևակոխելով՝ կլցվեյին փաստաբանի նորարար ընդունարանը։


Այս եյին մտածում Կամսարյանի ծնողները և ցանկանում, վոր Պետրոսը առժամանակ հանգստանա և մանավանդ թե կազդուրվի զովարար ամառանոցում, ուր մտադիր եյին տեղափոխվել քիչ ժամանակից հետո։

Սակայն մի որ զարմանքով տեսան նրանք,վոր իրենց՝ վորդին ինչ-վոր պատրաստություններ ե տեսնում. Նա գնել եր ճանապարհ նոր հագուստ, յերկարաճիտ կոշիկներ, ձիու թամբ, նոր տեսակի պայուսակի, վորսորդական հրացան և այլ այնպիսի իրեր, վորոնք կարող եյին հարկավորվել միայն վայրենի տեղերում, ուստ հետքրքրվեցան իմանալ, թե ինչո՞ւ համար են դրանք։


— Պիտի ճանապարհորդեմ. —ասաց նա ծնողներին։


— Պիտի ճանապարհորդե՞ս...ի՞նչպես, ուրեմն ամառանոց չի՞ պիտի գաս,— հարցրեց յերիտասարդի մայրը անհանգստությամբ:


— Վոչ. պիտի գնամ դեպի հեռավոր հայ գյուղերը և, ո՞վ գիտե, գուցե շատ ուշ վերադառնամ, կամ...(ուզում եր ասել «բոլորովին չվերադառնամ », բայց զգալով, վոր լավ չե վախեցնել ծնողներն, խոսքն ընդհատեց)։


— Այդ ակարելի յե, —ճչաց իսկույն տիկին Կամսարյանը, կամ իր լեզվով ասած՝ Լիդիա Պավլովնան, վոր մի պարարտ,կլրիկ և թեպետ հիսունը անցած՝ բայց դեռ գրավչադեմ և հաճելի լինելու առավելություններով ոժտված կին եր,—այո՛, անկարելի յե... այսքան ժամանակ հուսով սպասել եմ քո դարձին, վոր գոնե ամառվա ամիսները միասին անցնենք, իակ դու ասում ես, թե պիտի ճանապարհորդե՞ս.վոչ, այդ չի, լինիլ,-ասաց տիկինը վճռաբար և մեջքը թիկնաթոռին տալով՝ աշխատեց պարարտ մարմինը զետեղել նրա վրա կարելույն չափ հանգիստ։


Դհժբախտաբար յերիտասարդն ել իր կամքի տերն եր, (գոնե ինքը հաճախ այդպես եր ասում), ուրեմն և հեշտ չեր հետ կեցնել նրան իր ընտրած ճանապարհից։ Այդ պատճառով մոր « վոչ , այդ չի լինիլ» վճռին նա պատասխանեց խստությամբ.


— Ամառանոցում զվարճանալուց առաջ յես պարտք ունիմ կատարելու, մայրի. մի հուսար, թե յես կհետաձգեմ իմ գործը քեզ ընկերանալու համար։


— Յես վոր քեզ ասում եմ՝ գնանք միասին ամառանոց, հո նրա համար չեմ ասում, վոր միայն քաղաքի շոգերից ազատեմ քեզ. վոչ. յես ուրիշ միտք ել ունիմ և դրա համար ե, վոր չեմ ուզում քեզ թողնել...