Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր տնտեսական կարողությամբ այնքան ե վողորմելի, վոր մինչև իսկ մի կառապան դժվարանում ե այդտեղ իր ձիերը կերակրել, մի՞թե սա չե նշանակում, թե նրա բնակիչները այնքան են ծույլ, անհոգ ու անշնորհք, վոր նրանց մեջ ապրել ու գործելը վոչ միայն դժվար, այլ և անհնարին ե»...


Այսպես մտածեց յերիտասարդը և իր վերջին հետևությունը՝ փոխանակ նրան տխրեցնելու, ընդհակառակը, պատճառեց մի թագուն հաճույք, վորը բղխում եր այն նորածին մտքից, թե գուցե տեղական հանգամանքներն ստիպեն իրեն, հակառակ իր կամքին, դրժել իր ուխտին։ Այն ժամանակ, իհարկե, ինքն այդ բանում մեղավոր չի լինիլ. չե՞ վոր տված խոսքը նա արդեն կատարել ե՝ հեռանալով քաղաքից և գյուղը գալով։ Այժմ ի՞նջ անե, վոր գյուղն ինքն ե անհնար դարձնում այդտեղ մնալն ու գործելը...։ Այսուամենայնիվ, այս մտածությունից առատացած հաճույքը նա լիովին չվայելեց, վախենալով, թե մի գուցե ինքն սխալվում ե՝ շտապով այդպիսի կարծիք կազմելովը. կամ թե գուցե հայ գյուղացին դեռ ունի համակրելի կողմեր, վորոնք տակավին անծանոթ են իրեն, և վորոնց պատճառով, թերևս, ինքն ապագայում տանջվի խղճից, յեթե այսոր կայացնե մի սխալ վորոշում։


Իսկ այդ «վորոշումը»... Վոչ նա դրա համար դեռ չի մտածել. չի կարող մտածել...։ Ի՞նչ, դուք կարծում եք, թե նա անհնարին գտնելով հայ գյուղում ապրելն ու գործելը կվորոշե ձգել ու հեռանալ. վոչ. այդպիսե բան չի անիլ: Դրա նման մի միտք, այո, անցավ նրա գլխով, յերբ կառապանը խոսում եր, բայց դա միայն. մի ցոլք եր, մի չնչին ասուպ, վայրկենաբար փայլեց իր մտքի աշխարհի հորիզոնի վրա և անհետացավ։ Իսկ այնուհետև նրա հոգու այցերը դարձյալ մնացին սևեռած այն լուսավոր կետին վորի վրա գրված եր հայ գյուղացու բարորության համար աշխատելու իր հաստատուն վճիռր։ Յեվ նա շարունակ կնայե այդ լուսին՝ ընտրած ճանապարհից չշեղվելու համար։ Իսկ առա՞յժմ... առայժմ կաշխատե ճանաչել գյուղը, նորից լսել, տեսնել, քննել, հետազոտել...։ Անշուշտ նա դեռ շատ բան չգիտել և գուցե հենց այդ չգիտցածներն են, վորոնք նորից պիտի վոգևորեն իրեն...: Այսպես եր խոսում յերիտասարդ Կամսարյանի յերկու «յես»-երից մինը. մինչդեռ մյուսը կարծես, սիրով սպասում եր, վոր նոր լսածն ու տեսածը, քննածն ու հետազոտածը հաստատեն դարձյալ այն, ինչ վոր կա, ինչ վոր մինչև այդ յերևան եր յեկել...։


Այս պատճառով նա հանգիստ սրտով վճարեց կառապանին իր հասանելիքը և ճանապարհ դրավ նրան։