Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոտնամաններ։ Մյուսները, գրերթե, ցնցոտիների մեջ եյին, վոմանք մինչև իսկ կիսամերկ և բոկոտն: Կային և այնպիսիները, վորոնք արխալուխի (բաճկոն) տակ շապիկ չունեյին, կամ յեթե ունեյին, այնքան եր կեղտոտ, վոր կտավի ինչ գույն լինելը չեր վորոշվում։


— Ադա ձեզ ասըմ չեմ գլուխ տվե՞ք,— կրկնեց տիրացուն իր հրամանը։


Աշակերտներից միքանիսը գլուխ իջեցրին. ավելի փոքրերը դեռ նայում եյին. ապա ընկերներին հետևելով՝ նրանք ել գլուխ տվին,- առանց իմանալու, թե ինչո՞ւ յեն այդպես անում։


Մի փոքրիկ դալկադեմ տղա, վոր դեռ քարի վրա նստած՝ իր մեծ մեծ, սիրուն աչքերը հառել եր «աղին» և չեր մտածում վոտքի յելնել, գրգռեց տիրացվի զայրութը։


— Ա լակոտ, խի՞ չես վե կենում,— խուլ ձայնով ճչաց նա և իր բարկացայտ աչքերը սևեռեց յերեխայի վրա։


Վերջինս վեր թռավ, իբրև ոձահար և յերկչոտ հայացը սկսավ պտտեցնել մերթ «աղի», մերթ վարժապետի վրա։


Հին պատառոտուն հագուստը, վոր շատ տեղ, նույնիսկ, չեր ծածկում տղայի նիհար մերկությունը, անմեղ ու տխուր հայացըը, վոր մի առանձին գրավչություն եր ստացել զգացած յերկյուղի ազդեցության շնորհիվ, այնպես հուզեցին Կամսարյանի սիրտը, վոր նա չկարողանալով իր դժգոհությունը զսպել, ծանր դիտողություն արավ վարժապետին, վոր նա կոպտաբար ե վարվում յերեխաների հետ։


— Վոր դհե չանես, սրահը մարդ չեն դառնալ։ Դու դիտում չես, թե ի՞նչ թահը թայփա (ցեղ) են։ Ափսոս չեն մերոնք (ղազախեցիք) ընդոնցում խելք կա, շնորհը կա. ըստոնք ջլիզ (բոլորովին) հայվան են, — առարկեց տիրացուն։


— Դեհ, լավ, բավական ե. աշակերտներին չեն հայհոյիլ,— կամացուկ նկատեց Կամսարյանը և ապա մոտենալով տղաներին, սկսավ նրանց խոսեցնել, հարցափորձել, մեկին կամ մյուսին կարդացնել, կամ նրանց գրքերին ու տետրակներին նայել:


Տղաներից վոչ մեկը, նույնիսկ մեծերից, վորոնք ձեռքերնին ավետարան ունեյին, կանոնավոր կարդալ չեր իմանում։ Գրելու մեջ, մանավանդ, հետ եյին մնացած բոլորը: Մի յերեխայի տետրակի վրա նա տեսավ վարժապետի գրած միքանի տող որինակը, վոր անկանոն ձևով գրված լինելուց զատ, լի յեր նաև տառասխալներով:


— «Յեթե սա յե վարժապետը, ինչ կլինի աշակերտը» — մտածեց Կամսարյանը և գլուխը շարժեց: