աղքատ այրիի հետ։ «Այս չքավոր ու կիսակիրթ տիրացուն, իր վողորմելի պատրաստությամբ, ավելի շատ ե գործում և ավելի շատ ոգնում խեղճ ժողովրդին, քան թե մենք, զարգացածներս՝ մեր բարձը գիտությամբ, մեր ունեցած հարստությամբ»,— ասում եր այդ «յես»-ը։ Յեվ յերիտասարդը լսելով նրան, թե՛ համոզվում և թե՛ զայրանում եր:
ԱՆՀՐԱՊՈՒՅՐ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Գյուղամիջից անցնելիս նրանք հանդիպեցին հիսունը անցած մի
կարճահասակ, փոքրադեմ, խուզած մորուքով, սուր հայացքով և
գոտեպինդ հագնված մարդու, վոր, չնայելով տարիքին, ճանապարհին
ընթանում եր ժրությամբ։ Մոտենալով քահանային, նա հանեց
մորթե գդակը, «որհնյա տերյ» ասաց և ապա նորեն գլուխը ծածկելով,
բարևեց տանուտերին և նրա հյուրին։
— «Աստված որհնեսցե», ուստա Պետի, եդ ուր ես գնում,—
հարցրեց քահանան։
— Ա գեր, ասըմ են Խոջան յեկել ա, հրաման ա բիրել, վոր
են խեղճ Սայու տունը վեր գրի, գնըմ եմ տենամ, կարամ խնդրեմ,
աղաչեմ, բալքի թե (գուցե), մարդ ա, սիրտը ռահմ (գութ) ընկնի,
մի քիչ ելա մոհլաթ (միջոց) տա:
— Ա Պետ, յես Խոջին տեսա, գնըմ եր Սեմենովկա, ասեց
եգուց եմ յեդ գալու,— հայտնեց քահանան:
— Հա՞:
— Հա:
— Դե են ա, գնացել ա պրիստավի յեդնից ելի, չուն պրիստավը երեկ ընդեղ եր... եդ հու բանը դժարացավ,— գուշակեց գյուղացին:
— Դե խի՞ յա դժվարանում. թե մոհլաթ տալու ըլի, եգուց ել
կտա,— հուսադրեց քահանան։
— Չե, ա դեր, պրիստավը վոր յեկավ, բանը խարաբ կըլի,
ռուս մարդ ա. լյուդուն գիդում չենք, խոսքը հասկանում չենք
«պաշոլ դուռակ» ա ասիլու հու խեղճի ելած չելածը փեչատի (կնքե).
նրա հետ մենք վո՞նց խոսանք։
— Ա, հրես խոսողն ըստի չի՞, ասլանի տոլ կանգնած. ոուսի
լյուդուն ել գիդա, փռանգինն ել,— ասաց քահանան, ցույց տալով
Կամսարյանին։
— Հա, դե ուր ա. եդ հու ասծու ողորմութինը կըլի:
— Ի՞նչ բան ե այդ,— հետաքրքրվեց յերիտասարդը։