Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մակերևույթի վրա ցորենը փռում։ Փոքրիկ տղան շարունակ յերգելով կամ ճչալով խրախուսում եր իր ձին, վոր առաջնորդում եր յեզներին. մինչդեռ աղջիկները համեստ ու լռակաց, յերբեմն միայն հարվածում եյին ամոլներին, յերբ սրանք ծանրացնում եյին իրենց ընթացքը, կամ ցռուկներն իջեցնում դեպի փափուկ հարդը, մի քանի ցողուն հափշտակելու հուսով։


Պետին առաջնորդեց ուղեկիցներին դեպի մի ուրիշ կտուր և այդ տեղից ցույց տվավ դիմացի տան սրահը, ուր միքանի կանայք նստած բուրդ եյին գզում։


Մինչդեռ Կամսարյանը զննում եր կանանց տգեղ արտաքինը և հիշում Աբովյանի «Վերք»-ում կարդացած նկարագիրը հայ գեղջկուհու մասին, ուստա Պեաին մոտեցավ վոստայնին, բացատրություններ տվավ նրա կազմության, թելերը հինելու, գորգը գործելու և այն կտրելու կամ վոստայնի վրայից հանելու մասին։ Ապա դառնալով հարսներին՝ ասաց.


— Բա խի՞ յեք կաղնել, նստեցեք բան արեք. ես դռնաղը ճամչորդ ա. ուզում ա տենալ վոնց եք կարպետ գյործում։


Կանայք իսկույն իրենց տեղերը բռնեցին և գույնզգույն թելերը նորեն ձեռք առնելով, սկսան արագ-արագ գործել յուրաքանչյուրն իր բաժին հինվածքի վրա։


Այս անգամ արդեն Պետրոսը դիտում եր գեղջկուհիների գործը ճշմարիտ հետաքրքրությամբ և դարմանում, թե ինչպես նրանք, առանց առաջները վորևե նկար ունենալու, թելերի այդ պարզ հինվածքի վրա հետզհետե հանում եյին կանոնավոր գծերով գեղեցիկ նկարներ, կամ թե ինչպես միքանի զույգ ձեռքերի զատ-զատ գործվածքը վերջն ստեղծում եր մի ամբոդջ նկար։


— Այ, սա լավ բան եր, սրան հավանեցի,— ասաց համսարյանը, յերբ նրանք հեռացան գորգ գործողներից։


— Ա՛, մեր վո՞ր բանը չի լավ ե. դու ինչ ես տեհել,— պարծեցավ տեր-հայրը։


Այս խոսքի վրա նրանք անցնում եյին մի ուրիշ տան բակով, ուր ընտանիքի մայրը և իր յերեխաները աթարից վառելիք եյին պատրաստում:


Կամսարյանի դեմքին խաղաց մի ժպիտ, վոր արտահայտում եր խոր արհամարհանք։ Տեր հայրը, սակայն, չըմբռնեց այդ ժպիտի նշանակությունը. մինչդեռ ուստա Պետին չկարողացավ լռել.


— Աղա, մեզ վրա, տենում եմ, ծիծաղում ես. դե վոր դհե յա, մի ասա տենեմ վոնց անենք. մեր հացն ինչով թխենք. կերակուրն ինչո՞վ եփենք, յա տունը ըեչո՞վ տաքացնենք։


— Ինչո՞վ ե յեփում կամ տաքացնում մալականը։