Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Փետով։


— Դուք ել փայտ վառեցիք։


— Բա վոր փետ չունենք։


— Ինչո՞ւ նա ունի։


— Մեշան նրանից մոտ ա, մեզանից հեռու. համ ել նրանք հարուստ են, մենք աղքատ։ Են փողը վոր պտի տանք փետի, տալիս ենք մի ուրիշ պակասութենի, որինակ մի ձի յենք առնում՝ վոր մեզ հմար բան անի. յա կով ենք ձեռք բերում վոր նրա կաթով րեխանցը պահենք. յա չե շորի, փալասի յենք տալի վոր մեր տանեցոց տկլորութինը ծածկենք. պակասութին շատ, յես վոր մինն ասեմ։ Եհ, տավարի թրիքն ել, վոր ուրիշ գեղերում տան ըռաջին կիտում ենք շենը հուտացնում, մենք փետ ենք շինում, երում. ըսենց դեյրաթ (խնայողություն) անելին, յա նամուս պհելին խի՞ չես հվանում։


— Դա վոչ զեյրաթ անիլ ե, վոչ նամուս պահիլ, այլ ուղղակի ծուլություն։ Ոգտվում եք այն բանից, ինչ ունիք, ինչ վոր պատրաստ կա, թեկուզ այդ պատրաստը լինի կեղտ կամ ապականությքուն։


— Ուրեմն քու ասիլով մենք ծույլ մարդիկ ենք ելի։


— Հա, ծույլ եք. ջույլ վոր չլինեյիք, հիմա այս սարերը ծառերով ծածկել եյիք, անտառը բերել, ձեզ մոտեցրել։ Ժամանակով, յերևի, բոլոր այս լանջերը ծածկված են յեղել ծառերով, ձեր պապերը նրանց անխնա կոտորել են, դուք ել, ահա, յեկել, մի շիվ չեք տնկում. ճարնել կտրած, իհարկե, քակոր պիտի այրեք, ուրիշ ինչ անեք։


— Եդ քու ասիլով քակորը վոր փիս բան ա,— մեջ մտավ քահանան,— բա խի՞ Աստվածաշնչումը, մարգարեն ասում ա՝ «ահա, յետու քեզ քակոր արջառո... և նովավ արասցես զհաց քո...» Ուրեմն աստոծ ել ա հրամայում, վոր հացը քակորով թխենք։


— Եհ, տեր-հայր. դու յել միքանի բան ես բերան արել, տեղի անտեղի խարջում ես... խոսք եմ ասում, էխսքս լսիր, նկատեց Կամսարյանը տաքանալով։


— Վո՞նց թե միքանի բան... ուզում ես սաղ Դավիթի Սաղմոսը, յա Առակաց գիրքը. յա Ժողովողին գլխից ինչկլի տակը անգիր ասեմ, մգյար դու տեր Վանուն ընչի՞ տեղ ես դրեր Կամսարյանն այս անգա նույնիսկ, ուշադրություն չդարձրեց քահանայի խոսքերին և դառնալով Պետուն՝ ասաց.


— Այո, բարեկամ, այս ժողովուրդը ծույլ ժողովուրդ ե. նա վոր ծույլ չլինի, կաշխատի, մարդավարի կապրի. սա կյանք չե,