Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսնելով Պետրոսին դահլիճի դռան դռան առջև, ուր նա յեկել եր իրենց դիմավորելու, որիորդը բացականչեց.


— Դուք այստեղ... այս հրաշք ե. — և նրա ձայնի արծաթյա հնչյունը ալիքներ տալով՝ անցավ դահլճի մի ծայրից մյուսը։


... Ցերեկվա յերրորդ ժամին համսարյանների հյուրերը հետզհետե հավաքվում եյին Վարանցովի պարկը, վոր գտնվում եր Բորժոմի գեղեցկությունը կազմող անտառապատ բարձունքներից մեկի վրա։ Գեղուղեշ ծառերի հաճելի հովանու տակ բացված եր ընդարձակ սեղան՝ զարդարված կանափով, ծաղկափնջերով և հարուստ ակրատի բազմատեսակությամբ։


Քաղցրեղենը բերելու ժամանակ ընթրողների տրամադրությունը այնքան եր քնքշացեր վոր կարծես թե ահա ուր վոր ե բոլորը պիտի ձուլվին մի սրտի և մի հոգու մեջ։ Այսպիսի հաջող տրամադրությունից ոգտվելով, Կամսարյանի մայրը, վոր բոլոր ժամանակ զվարճանում եր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակվող քաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նրանց գողտրիկ սիրախոսությունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից յելած, ժպտալով բացականչեց.


— Դե վերջ տվեք, ելի...


— Դրուստ ա ասում, վերջ տվեք... հարեց իսկույն Ադելինայի հայրը և քահ քահ ծիծաղեց:


Յեվ վորովհետև ամենքի համար պարզ եր, թե ինչի մասին ե խոսքը, ուստի հայրը՝ Կիրիլ Կարպիչը, վոր ամեն բանի մեջ սիրում եր հանդիսավորություն, բարձրանալով տեղից՝ բռնեց վորդու ձեռքը ե տալով՝ հարսնացվի հորը՝ Մարկ Իվանիչին, ասաց.


— Ահա քու փեսան։


Տիկին Մարկոսյանը Ադելինայի մայրը, հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.


— Ես ել քու հարսը...


Թե Պետրոսի և թե Ադելինայի դեմքին խաղացին լուռ յերանական ժպիտներ։ Դրանով նրանք իրենց համաձայնությունն եյին տալիս ծնողների արածին:


— Շնորհավոր, շնորհավոր, — գոչեցին այս ու այն կողմից։


Շնորհավորանքեերն ու բարեմաղթությունները ընդհանրական։ Նույնիսկ հարևան սեղաններից բարեկամ մարդիկ մոտեցան և շնորհավորեցին հանպատրաստից տեղի ունեցած նշանադրությունը:


Յեվ, սակայն, այս ամենը կատարվեց այնքան տարորինակ կերպով, վոր վոչ վոք մտածեց հարցնել աղջկա կամ տղի համաձայնությունը: Յեվ յերբ այս մասին մի հոռետես իր դիտողությունն արավ: