Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարկ Իվանիչը հրամայեց, վոր Պետրոսն ու Ադելինան պատասխանեն նրան իսկույն։


Յերիտասարդն ու որիորդը հասկացան տրված հրամանի նշանակությունը և քաղցրաժպիտ մոտենալով իրար՝ ջերմագին համբուրվեցան:


Ուրախության բացականչությունները սկսվեցան նոր ուժով, և շամպայնը նորոգեց իր շրջանառությունը։


Այժմ արդեն իմ ընթերցողները չեն պահանջի, վոր յես իմ պատմությունը շարունակեմ։ Վորովհետև լավ գիտենք թե այսպիսի մի նշանադրության ինչ ե հետևում. — հարկավ, պսակադրություն, շքեղ հարսանիք և մեղրալուսնի ճանապարհորդություն... իսկ այնուհետև գալիս ե ամուսնական խաղաղ ու քաղցր կենակցությունը, մինչև ցնոր կարգադրություն...


— Իսկ Չիբուխլուն... Սևանը...:


— Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության...։


1. Համեմատեցեք Կամսարյանին Վեդունց Սարգսի համալսարանական վորդու հետ:

2. Ինչո՞ւ Կամսարյանը չմնաց գյուղում:

3. Մուրացանի առաջարկած միջոցները կարող եյին դարման լինել գյուղի ցավերին:

4. Համեմատեցեք Մուրացանի նկարագրած գյուղը իր բոլոր յերևույթներով այժմյան խորհրդային գյուղի հետ. տնտեսական-կուլտուրական նոր ձեռնարկները, իշխանությունը, արդարադատությունը, կոոպերացիան, դպրոցը, խրճիթ-ընթերցարանը յեվ այլն: