Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանք. մի ըլիր, ջանմ՝ գյոզմ՝ քո ջիվան ելա դադը արա, տո բեմուրվաթ։ Աստված ես ի՛նչ զուլում եր, վոր մեր գլխին եկավ: Ով զինավոր սուրբ Գեորգ, ով սուրբ Կարապետ դուք մեզ քոմակ արեք։ Տղերք՝ կորեք, կորեք, վոր ձեր իզն ու թոզը ըստեղ չերևա: Տո մեկդ ու մեկդ հասեք տանտիոջ մnտ. անկաջաբռնուկ տվեք, այ նրա տունը չքանդվի ինչ քանդվեց, գինին գլխին զահրըմար ըլի, աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել քեֆ են անում. այ թե մարդ են, հա։ Տո քեֆն ել գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն ել։ Տնաքանդներ, տո մի աշխարքի դարդիցն ել խաբար առեր ե. ախր ինչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում։ Տո Վաթո, հասի, վազի, թև առ, թռի. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց ես սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն։ Աղասի, Աղասի, քառանաս վոչ, Աղասի, փախիր, փախիր, եդ շներիցը գլուխդ առ, կորիր, եդ ինչ արիր, տնով քանդված. մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր. տո բեմուրվաթ»։


Բայց թոփ ել տրաքեր, նադրախանա յել ածելին, Աղասին չեր իմանալ. ղորդ վոր քառացել եր. ել վոչ անկաջն եր իրանը, վոչ ջանը, վոչ աչքը. բայց խելքն ու ձեռը լավ իմանում եյիե, թե ինչ բանի վրայեն։ Արինը աչքերը կոխած՝ ռաշիդ յերիտասարդը հենց եսպես բանի յեր ման գալիս, վոր իր ձեռի ղվաթը, իր թրի նարը շհանց տա։ Ախր ել վոր որվան համար են խուր կապում։ Ջիրիդատեղիցը վարավուրդ եր արել, վոր աշխարքն իրարոցով դիպավ, ու ձենը կտրեց: «Տղեք, եստում մեկ բան կա, գնանք, մեր բարեկենդանը հարամ ելավ». ասեց ու թռավ։ Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով, հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, վոր հեռանա, բայց շունչը բերնին դեմ եր առել, ենպես ձին չափ եր քցել, ել մաջալ չեր անում, վոր տեսնի, թվանքը լիքն ա յարաբ, թե դարտակ։ Առյուծի պես ներս ընկավ հսկա յերիտասարդը. ճամփին անկաջովն եր ընկել թե ինչ խաբար ա։ Յեկուսի գլուխը սրբելեն յետև, մյուսներն ուզեցան, վոր թուր հանեն. բայց քաջն Աղասի, վոր բերանը բաց չի արեց. «Դժոխքի վորդիք, ձեզ ով ա ղրկել եստեղ, ում վրա եք եդպես կատաղել. ասենք՝ թե հայը ձեն չի հանում, պետք ե նրան սաղ սաղ ուտե՞ք. աչքներիդ լիսը կթռցնեմ ես սհաթը, կորեք թե չե ամեն մէկդ ճուտի պես առաջիս կթըպրտա։ Քանի ես կուռը վրես ա, դուք եստեղանց թել չեք կարող դուս տանիլ»։ Վոր չասեց ու մեկի յել ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, են վեցը տեսան, վոր ճար չկա, ձիանը նի ելան ու ընչանք բերդը մեկ գնացին:

____

Հայ գյուղացիության քաղաքական վիճակը 19-րդ դարի առաջին քառորդում:


Ինչո՞ւ յեր գյուղացիությունը ձգտում միանալ Ռուսաստանին:

____