Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում եյին՝ վոր քոմակ անեն, լավ ուզում եյին՝ իրանց ելած չելածը տան, վոր խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար։ Սարգարն եր հրամայել, ո՞վ եր կարող վոր ձեռք վրա բերի: Թե մեկ ծպտուն ել հանել ելինք հենց են սհաթը՝ տուն, տեղ կրակ կտային ու իրանց ել թոփի բերնին կդնեյին, կքցեյին։ Աստված վոչ շհանց տա։ Անորենի ձեռը դուշմանս չի ընկնի։ Մարդ վոր հողը տա գլխին. ինչ ուզում ենք են են անում: Դատաստան չկա, իրավունք չկա, ու հայ ազգն ել ենքան եսպես ցավեր տեսել եր, մեկ որ խոսքը մին չեր ըլում, վոր իր գլուխն ազատի։ Աղչիկն ասես՝ քաշում եյին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ ել գլուխը կտրում, երում, նահատակում։ Վոչ տունն եր իրանը, վոչ մալը, վոչ ապրանքը, վոչ ջանը, վոչ ողլուշաղր։ Զարմանալուն ես ա, վոր եսպես կրակի, զուլումի մեջ, ելի նրանց աչքը ուրախություն, նրանց յերեսը ծիծաղ եր գալիս։


Եսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա եյին թափել, ձեռները ծոցըներումը գրել ու պատի ծերիցը մտիկ եյին տալիս։ Սուգ ու շիվանն աշխարքն առել եր։ Ֆառաշները կատաղել, փրփրում եյին. շատ անգամ թվանքները դեմ եյին անում, վոր խալխին խփեն, վոր քցեն, վոր բալքի ռադ ըլին, կորչին, բայց ելի հուշտ ելած վոչխարի պես յեդ եյին դառնում, ել յեդ յեդ փախչում, ել յեդ յեդ գալիս, մտիկ տալիս։ Ինչ խեղճ, վողորմելի մերն եր անում, աստված հեոու տան. քար մնացել, վոր գլխին չի խփի, հող չեր մնացել, վոր վրեն չածի։ Ձագը կորած հավի պես մեկ դես եր վազում, մեկ դեն, մեկ տալիս, մեկ վոտին։ Ենքան եր ծնկներին, գլխին խփել, հարայ տվել, լաց ելել, մազերը պռճոկել, յերեսը ջանգռել, կտրատել, վոր ել վոչ աչքումը լիս կար0 վոչ խանումը թաղաթ, վոչ բերնումը լեզու։


Հենց են ա ֆառաշները՝ տեսնելով, վոր մեր ու աղչիկ դարդի ձեռիցը նվազեցան, ու ել ձեն, շունչ չեյին տալիս, լավ համարեցին, վոր եսպես թուլացած՝ վերցնենք երկուսին ել տանին, վոր ել շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին: Յերկուսը ձիու վրա նստել, են ու տեղ եյին բաց անում, վոր մեկը մորը խտտի, մյուսը աղչըկանը առաջն առնի, ու են ա խաթրջամ ելած՝ միտք եյին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին, — մեկ թուր պսպղաց, ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ։ Դոռ սա ձենը չեր կտրել, վոր մյուս ընկերն ել սրա հացը կերավ, սրա մոտ գնաց։


«Աղասի ջան, մեր տունը քանդեցիր։ Աղասի, ձեռդ քեզ քաշի քո խեղճ հալևոր հորը խնայի՝ վորդով, տանով, տեղով յեսիր կեր-