Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ

(1869—1923)


Հովհաննես Թումանյանը ծնվել ե Լոռվա Դսեղ գյուղում 1869 թվին, քահանայի ընտանիքում։ Գրագիտություն սովորել ե գյուղական տիրացուի մոտ, Սհակ վարժապետի, վորը, բանաստեղծի ասելով, աշակերտներին կառավարում եր «գավազանով յերկաթյա»։ Տասը տարեկան հասակում նրան փոխադրում են Ջալալողլու գպրոցը, ուր փոքրիկ Հովհաննեսը ընկերներին հայտնի յե դառնում իբրև վոտանավոր գրող։ Ապա տեղափորվում ե Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, բայց չե ավարտում։ Հացի խնդիրն ստիպում ե նրան մտնել ծառայության, բայց իր կոչման ու ընդունակություններին անհամապատասխան լինելով, միքանի անգամ տեղը փոխելուց հետո թողնում ե ծառայությունը։


Գրական գործունեյությունն սկսում ե շատ վաղ: Առաջին լավագույն գործը — Շունն ու կատուն — գրել ե 1886 թվին, 17 տարեկան հասակում։ Քանակով շատ բան չե տվել Հովհաննես Թումանյանը, ընդամենը յերկու-յերեք հատոր, բայց դրա փոխարեն բարձր ե նրա գործերի վորակը։


Մեռավ 1923 թվին Մասկվայում, 54 տարեկան հասակում: Թաղված ե Թիֆլիսում։


Հովհաննես Թումանյանը ամենախոշոր դեմքն ե հայ անցյալ շրջանի գրականության մեջ։ Նրա քնարն անդրադարձրել ե գլխավորապես մեր հասարակական կյանքի մինչ—կապիտալիստական շրջանը, հավերժացնելով գյուղական նահապետական կյանքի կենդանի հերոսներին ու նրանց կենցաղը (Անուշ, Լոռեցի Սաքո, Մարո, Հին որհնություն և այլն)։


Հովհ. Թումանյանը գրական ասպարեզ ե իջել այն ժամանակ, յերբ հայ նահապետական կյանքը բառի բովանդակ իմաստով մո—