Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


* * *


Ջրերի վրա
գլուխը կախած՝
դեռ դողում ե նա
ու լալիս կամաց.
ու ամբողջ տարին
մի միտք ե անում,
թե յարը յարին
վոնց մոռանում...
—Ախ, Անուշ, Անուշ, եդ ինչ ես անում.
բա դու չես լսում։
Են՝ վոր լանջերին խաղեր եմ ասում,
ում հետ եմ խոսում...
Են՝ վոր գիշերով շհու յեմ փչում,
են ում եմ կանչում...
Են՝ վոր մոլորված նստած եմ քաշում,
ում հետ եմ լինում...
Են՝ վոր հառաչում ու ախ եմ քաշուժ,
են ում եմ հիշում...
Ախ, Անուշ, Անուշ, անաստված Անուշ...»
Արբեցած, անուժ
հառաչեց հովիվն ու սրտին ընկավ,
Կալվեցավ, հանգավ...




IX


* * *


Անո՜ւշ, այ աղջի, Անո՜ւշ, տուն արի...»
կանչում ե մերը, հառաչում, կանչում։
— Գալիս եմ, գալիս, գալիս եմ, նանի...»
ձորից ձենն ե ղողանջում։
Ու մաղերն անկարգ տված թիկունքով
ու ցրված շիկնած այտերի վրան,
դուրս յեկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած յեղնիկի նման։
Նա կուժը դատարկ յետ բերավ կրկին,
իսկ ուսին տարած ուսաշոր չկա,
թողել ե են ել ջրի յեզերքին...
Ախ՜ անհոգություն ջահել աղջկա...
— Նանի, վախեցի, գանգատվում ե նա
և ուզում ե լալ չի կարողանում.
— Նանի՜, ներքևում յես մարդիկ տեսա,
կարծեցի՝ թուրքեր եյին լողանում...»
Անիծում և ծեր մերը բարկացած
իրեն մոռացկոտ, մախկոտ Անուշին,
ու անեծք տալով իջնում ե նա ցած՝
դատարկ յետ բերած հին կուժը, ուսին։