Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


ահել ու ջահել իրարով անցան,
Հարա յեն տալի — «քաշի հա, քաշի՜...»
իւ դուրս քաշեցին զոռով յերկուսին.
մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
անդրանիկ յեղբայր՝ գառնարած Մոսին:
Վողջ գյուղը կանգնեց պարսպի նման,
ջոկվեց, բաժանվեց յերկու բանակի,
ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
կանգնեց թիկունքին տղերանց մեկի:
Գոռում են, գոչում յերկու բանակից.
— Սրտապինդ կացեր, մի վախեր, տղերք,
Իսկ նորեկ հարսի վարդի քամակից
նայում են կանգնած հարսն ու աղջկերք,
Ու տաքանում են տղերքը սաստիկ,
փեշերը հավաք խրում են գոտին,
գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
իրար են հասնում թափով մոլեգին...
Ադաթ կա սակայն են մութ ձորերում,
ու միշտ հնազանդ հնոց ադաթին,
ամբոխի առջե իգիթն իր որում
գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բռնած Սարոն ու Մոսին՝
քաշում են, ընկնում խոզապարկուկի,
ընկնում են գետին, յելնում միասին,
դժվար ե իբրև հաղթել մեկ-մեկի,
իզուր ե գոռում ամբոխը հարբած,
զուր սրտատրոփ նայում աղջիկներ,
և զուր ե Անուշն իր շունչը կտրած,
սառել ու կանգնել ինչպես մի պատկեր:
Անուշը կանգնած... Սարոն նկատեց,
թունդ առավ սիրտը ու զարկեց արագ
աչքերի առջև մըլարը պատեց,
մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք:
ՈՒ մինչդեռ Մոսին ընկերախաղի,
կատակի տալով թողած եր իրեն,
ուժ արավ Սարոն, ծնկեց կատաղի,
գետնեց ընկերին ու չոքեց վրեն:
Ամբոխը թափվեց հարա-հրոցով,
վեր թռցրեց ջահել փահլևաններին,
և ուրախության աղմուկ գոռոցով
հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ցնծության ձայնից, ծափերի զարկից
շարժվում են, դողում պատերն ու ոճորք,
իսկ նորեկ հարսի փարդի քամակից
նայում են կանգնած հարսն ու աղջկերք: