Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XXVI


* * *


Եվ մի քանի ընկեր-տըղերք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ` սըվսըվալով
Բույր խնկեցին դյուրեկան,
Ծեր Դև-բեդն ել ահեղ ձենով
Երգեց վսեմ շարական:
Ու տղերքը տխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն,
Ձորում թողած մի սև բըլուր,
Մի գերեզման անանուն:




ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

XXVII


* * *


Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում ե մոլոր,
Շըրջում ե մոլոր, խընդում ու լալիս:
Երգեր ե ասում ու ման ե գալիս:
-Սիրուն աղջի´կ, ի՞նչ ես լալիս
Եդպես մենակ ու մոլոր,
Ի՜նչ ես լալիս ու ման գալիս
Ես ձորերում ամեն օր:
Թե լալիս ես` վարդ ես ուզում`
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես` յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց...
Արտասվելով, լալով եդպես
Ետ չես դարձնի ել գերիդ,
Ինչու՞ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նրա անբախտ շիրմի վրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու ել գընա, նոր սեր արա,
Եսպես ե կարգն աշխարհի:
-Շնորհակալ եմ, անցվոր ախպե´ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած ե դեռ
Անուշ ծիծաղն աչքերին...
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք ե տվել տերը,