Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ րոպեյից ուշքս գրավեց նա։ Տխուր հայացըով նայեցի հարսին, վոր իր տարտամ վիճակով հակառակ պատկեր եր ներկայացնում։


— Ի՞նչ ե ասում Խաթունն, ա նան, — ձայն տվի մորս, այլևս չկարողանալով զսպել ինձ։


— Ասում ա արտերս կծղել են, հատիկը հասկից վեր ա թափվում, յերկու որ ել վոտի վրա վոր մնան, ել ձեռք չի գալ, վոր հնձվի, սաղ զեղումը մի մարդ չեմ գտնում, ասում ե, վոր աստըծոյ սիրուն գա, հնձի:


Միքանի րոպե դիմանալով ինչ ասեմ — լռեցի։ Թվաց թե կըրծքս մի ծանր ու տափակ քար դրին։


— Բա ի՞նչ են ասում Արթինի յեդբայր տղայքը, մի՞թե չեն կարող մի որում հնձել։


Խաթունը մորս բերանով պատասխանեց.


— Ասում են անջախ մերն ենք հնձում, որը մի մանեթով հնձող ա գնում. վո՞նց թող անենք, ասում են, եդքան փողն ու գանք քոնը հնձենք։


Պատասխան չգտա։ Ինչ ասես այն մարդկանց, վորոնք ամեն բանի վրա սեփական շահի տեսակետից են նայում։


— Այվազանց ծերունուն չի՞ խնդրել. նրանք շատվոր են, կարող եյին մի յերկու հնձող տալ, մանավանդ վոր դրա ամուսին ողորմածիկ Արթինը շատ ե ձրի բան արել նրանց դռանը։


— Ասում ա ասել եմ։ Այվազանց ծերուկը ասել ե. «Հա, են եր պակաս, վոր դուլ կնկա արտ ել հնձեմ»։


Մթնեց սիրտս, ձեռիս թղթերը վայր ածեցի ու մտածման մեջ ընկա։ Այվազանց ծերուկը գյուղի հարուստ ազդեցիկ ոջախներից մեկի գլուխն ե։ Սա վոր բարեգործության վրա այս գաղափարն ունի, ինչ հալի կլինեն նրանից որինակ առնողները։


— Թող չհուսահատվի Խաթունը, առավոտը յերբ գյուղամեջ կհավաքվեն, թողա գա, հասարակության առաջ հայտնի իր ցավը, իսկ յես կպաշտպանեմ։


Խաթունը փոքր մի խոսքերիցս մխիթարված, շնորհակալության նշան անելով ուզում եր տեղից վեր կենալ, բայց մայրս փեշից քաշեց ու նստեցրեց թեյի հրավիրելով, իսկ յես, նկատելով, վոր հարսը քաշվում ե իմ ներկայությունից, դիտմամբ հեռացա:


II


Առավոտյան, ըստ սովորության, գյուղացիները վաղ հավաքվեցին գյուղամեջ ու արխի մոտի տերևկուտ ուռիների տակ նիստը տվին։ Վորը պըպըզած, վորը կողքի վրա թիկն տված, վորը ծա—