Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասում են Քրվրսրի նորընձեքից մինը որով թաթերին տարել ա արտն արել, վոր հնձեն, ամա միքիչ հնձում են թե չե, սկսում ե կարկուտը, կարկուտ ինչ կարկուտ. մի սահաթում աշխարքս սալ ու սելավ անում, քանդում քարը քսում։


— Կողքի գեղերին ել վնասո՞ւմ ա։


— Խի՞, աստծուն աչքեր չունի, տեսնում չի, վոր գեղի տերտերն ա կիրակի որ հունձ անում։


— Բա եդ վոնց ա լինում, վոր աստված մենակ տերտերի արտերը չի տանում. չե՞ վոր մյուս գյուղացիներն այդ որը հունձ անելիս չեն լինում, — ասում եմ յես։


— Վարժապետ ջան, Քրվըսրըմ մի արդար մարդ չես գտնիլ, բիրադի յել մեղավոր են, ենդուր համար ել աստուծ իրար ա խառնել։


— Հիմի ձեր իմանալով վոր գեղին վոր կարկուտ չի դիպել՝ արդար մարդիկ են ապրում ենտեղ։


— Դե մեր գիտալով եդհենց ա։


— Դուք վոնց եք անում, վոր աստծու մոտ արդար եք դուրս գալի:


— Հալալ մեր աշխատանքին ենք լինում ամեն ժամանակ մատաղն աստծուց պակաս չենք անում:


Այս խոսակցության միջոցին մաշված դերիայի մեջ, գլխի ծածկոցն աչքերը գցած, վոտաբոբիկ մոտեցավ Խաթունն ուռիներից մեկին ու հետը բերած Զադա-աքրի միջոցով հայտնեց իր ցավը:


Խնդրեց հասարակությունից, վոր իրենց միջից միքանի հնձող տան իր անհունձ մնացած արտի համար։


— Ասա մանեթնին հազրել ես, ելի, — հեգնական ձևով գյուղացիներից մինը դարձավ դեպի Զադա—աքիրը, վոր Խաթունի թարգմանն եր։


— Ասում ե մանեթնի վոր ունենամ, ձեզ ել խի՞ յեմ գլխացավանք տալի, — թարգմանեց Զադա-աքիրը։


— Ասա բա խալխը քու հոր մուհտա մշակնի՞ն են, — մեջ ընկավ մի ուրիշ հասակավոր գյուղացի։


— Յես ասում չեմ մուհտա մշակ եք, այլ խնդրում եմ ոգնեք ձեր չքավոր գեղըցուն, — սկսեց պաշտպանվել Խաթունը։


— Աստուծ վոր ոգնել չի՝ մենք պտի ոգնենք, — սրախոսեց մի ուրիշը:


— Բա յես վոնց կանեմ, վոր արտս վեր թափի, — գլուխը բարձրացնելով դարձավ հասարակությանը։