Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Յես ի՞նչ գիտեմ վոնց պտի անես, մենք հու մարգարա (մարգարե) չենք,—վրա բերեց մինը, շարժելով շատերի ծիծաղը։


Խեղճ Խաթունը մնացել եր շշկլված, իմանում ինչ ասի:


Տեսնելով բանը վորտեղ հասցրին, մեջ ընկա.


-Ա խալխը,— ձայնս բարձրացրի.— միքիչ առաջ քարվասըրեցիներին եյիք մեղադրում. ասում եյիք կիրակի որով հունձ են անում: Բայց վո՞րն ե ավելի՝ վատը ձե՞ր արարքը, թե՞ քարվանսըրեցիներինը:


Ընդհանուր լռություն տիրեց։


Յես շարունակեցի.


-Լավ. դա որե՞նք ա, վոր ձեր արտերը հնձել եք, եգուց վոչ, ելոր ապրանքը սարից բերելու յեք, այդ հարսի արտը տրորելու, նրա տարեկան ապրուստը կտրեք: Ամոթ չե՞ ձեր հասարակության համար, վոր ձեր արանքում չեք կարողանում մի քյասիբ կառավարեք։ Մատաղն աստծուց պակաս չեք անում, ասում եք։ Մի՞ - թե աստված մի՞ս ե ուզում ձեզանից: Ձեզանից ով վոր եդ անճարացած հարսի արտը կհնձի, նա մատաղ կանի աստծուն։Դուք թողնում եք, վոր խեղճ քյասիբի տարեկան ապրուստը կորչի, և գնում, վոչխար մորթում, թե ինչ ա՝ ուզում եք աստծու խաթրն առնել: Վո՞րտեղից եք հնարել եդ թազա հավատը...Մի փոքր մտածեցեք, թե հարսի տեղը դուք եք, ի՞նչ կանեյիք։


—Բա վոնց անենք, վարժապետ։


—Այ վոնց անենք. մի մշակի վարձ յես տվի, թող ձեզնից ով վոր շատվոր ա, մի-մի մշակ ել նա տա, գնան եգուց հնձեն գան:


Լռություն ընկավ:


Վերջապես միքանի ջահել տղա ձայն տվին.


— Վարժապետ ջան,դե վոր ասում ես, քու խաթեր կգնանք, մուհտա կհնձենք։


— Շաա ապրեք, բայց ինչու իժ խաթեր. մինչև յե՞րբ իմ ու նրա խաթեր լավություն անեք։


— Վարժապետ ջան, լավ ես ասում, յեթե մեզ ել ոգնող լինի։


Իսկի տեսանք վոչ, թե մինն ել մեր նեղ որին հասնի,—նկատեցին յերիտասարդները։


— Իմացեք, իրար ոգնելն ամենքիս պարտքն ա։ Անասունն ա, վոր մենակ իր գլխի մասին ա մտածում։ Յերկու սոված մարդից մեկին վոր հաց եք տալիս, կտրում ա, կեսն ել իր ընկերին. տալի.