Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամա վոr յրկու շան առաջ մսի կտոր են գցում, աշխատում են իրար ձեռից խլել։ Ուզոլմ եք վո՞րին նմանվեք։


— Հլե լավ ա ասում, ես իմ աստուծը, — ծիծաղելով նկատեցին յերիտասարդները:


Մյուս որը Խաթունն իր հնձվորներին հաց եր տանում։


ԳՅՈՒՂԱՑՈՒ ՈՐԸ


Արեգակի ցողից առաջ, առավոտյան կացինը գոտկումը, մի հաց ձեռին, Կարապետն անտառ, եր գնում։ Յերեկոյան ուրախ տրամադրութեան տակ սկսեց մի չոր դաժի կտրել։Կացնի թույլ հարվածների տակ ծառը վայր չեր ընկնում։ Կարապետը բարկացավ, դեն դցեց գլխի կեչը, ձեռին խփեց։ Քափ ու քրտնքի մեջ եր մտել մեր քյասիբը, բայց ղաժին անշարժ կանգնած եր։


-Մտիկ արա դու, աստված սիրեսս,—վառվեց Կարապետը,—տես վո՛նց ա յերեսը դեմ արել։ Հիմի քեզ չկտրե՞մ,-սկսեց նախատել ղաժուն ու հարվածները սաստկացնել։


Ղաժու գլխից ծլանգներ թռան։


— Հրե այ՛, բա ասում եյիր վեր չեմ ընկնիլ,—վոգևորվեց Կարապետը, տեսնելով ղաժու դողդողալը։


Ավելի ևս սաստկացրեց հարվածները, և ղաժին դղրդյունով կարոտագին համբույր տվեց մայր հողին, վորից յերկար ժամանակ սնունդ եր ստացել և վորի գրկում ծերացել եր նա։


Կարապետը կացինը շպրտեց ու անհոգ կերպով քրտնած նստեց խաշամի վրա, վոր մի փոքր հանգստանա, բայց վեր կենալիս ձախ կռնատակին ծակոց զգաց։


— Տեսնում ես դու, անտեր ղաժին գլուլւներս ինչ ոյին բերերց, —բացականչեց կարապետը և, խնայելով ցավինք քշտեց ղաժին ու յեզնիքը լծեց:


Ճանապարհին ծակողը Կարապետի ձախ կողմը համարյա չորացրեց։ Ուժն աջ կողմի վրա գցած՝մի կերպ տուն հասավ նա։


—Աղջի Մարիան, յեզները մի յեդ արա. մրսեցի, ինչ յեղա, գիտեմ վոչ—ձախ կողս իմը չի,- թույլ ձայնով ասեց նա ու խրճիթը մտավ։


Մարիամն շտապ յեզները յեդ արավ ու մարդի մոտ վազեց։ Նա սկսեց տրորել մեջքը, վոր ծակոցը կտրվի, բայց չեղավ։ Յերեկոյան դեմ կարապետը ծանրացավ ու տեղը մտավ։


Տեղը մտնելը չոգնեց, ծակոցն սկսեց սաստիկ զոռ անել: -Վա՛յ ձեզ մատաղ, վա՛յ, ես ա հոգիս դուս ա գալիս, մի ճար արեք,— կծկված ոգնություն եր կանչում Կարապետը։