Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դե են ա նա յա աչքով տվել ելի, նրա աչքը հու գոմեշ ա տրաքացնում, —ասեց Զանի աքիրը, հիվանդի բարձը խրելով ասեղը։


—Աղջի ես աղոթած աղիցն ել ջրի մեջ ածա քընլահանգամին խմացրու. նիաթ շատ ունի, տեսնենք վո՞նց ա ըլում — տվեց վերջին պատվերն ու դուրս գնաց պառավը։


Զանի աքրի աղոթելով Կարապետի դրությունը վոչինչ փոփոխության չենթարկվեց. հիվանդը շարունակ ոձի պես գալարվում եր. շպրտում եր յորղանը, շուռ եր գալի մեջքի, յերեսի, մի կամ մյուս կողքի վրա։ Հավերի թառ լինելու ժամանակը մոտեցավ։ Պառավի Թամրազանց դռներին յերևալը մոտիկ հարևաններից միքանի հոգի քաշեց այստեղ։


— Աղջի Մարիան,ի՞նչ ասեց են պառավը,—հարցրեց այցելուներից մինը։


Մարիամը պատմեց։


— Վայ ե՛... ինչ հիվանդ ուզի լինի՝ տեսնում ես աղ ու ասեղ ուզեց։


-Եդ հու խաչից ա,տեսնում չե՞ք վոնց ա կուչ եկել:


— Խաչին մատաղ. եդ խեղճն ինչ ա արել խաչին,վոր կուչ ածի. մրսելուց դամար կլինի կուչ յեկած, պետք ա մոխրածուծ անվի, ծթղկոցի վրա դրվի,—նկատեց մի ուրիշը։


— Մոխրածուծից լավը կորեկի խաշիլն ե, — ձայն տվեց յերրորդը: Մարիամը տրտմած չեր իմանում վոր միջոցին դիմի։ Կարծիքները հայտնելով շուտով դրանք ել կքաշվեն։ Տեսնելով պառավի աղն ու ասեղը բան չշինեց, հավերից մինը ս. Նշանին մատաղ ասելով, Մարիամը հարևաններից միքանի հատիկ խունկ ճարեց, միքանի պեծ թեփշին ածեց, խունկ ածեց, թեփշին հիվանդի բարձի մոտ դրեց ու սկսեց լռելյայն աղոթք անել։ Անցավ բավական ժամանակ, բայց Կարապետը դեռ նույն դրության մեջ եր։ Մարիամը դիմեց արդեն յերրորդ միջոցին-մոխրածուծին։Մոր մոտից մոխիրը հետ քաշեց, վրան ջուր ածեց։Մոխրախառն բուղ բարձրացավ, ջրախառն մոխիրն ակիշով ածեց իր գլխի աղլուխը ե քեչի վրա դնելով՝Կարապետի կողքը շրջեց մոխրածուծի վրա։


-Վա՜յ կողքս երվեց,—բղավեց Կարապետը, փախցնելով իրեն։

-Դե կողքդ վրեն պահի ե՜, անտեր մնա քու քոլը գնալը, վոր ցավի մեջ գցեցիր մեզ,— վշտալի ձայնով ասեց Մարիամն ու ելի մորդի կողքը շուռ տվեց մոխրածուծի վրա։


Կարապետն ախ ու վաշ անելով մի կերպ դիմացավ մոխրածուծի վրա, և կես գիշերից մոտ ծակոցը չաղ յեկավ: Հանդարտվեց հիվանդը, և գիշերվա մնացորդը խաղաղ անցավ։ Սակայն այդ ուրախությունը յերկարատև չեղավ—առավոտը ծակոցի տեղ հազ սկս-