Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեց: Սկզբում հազն այնքան չեր նեղացնում , բայց կեսորից յեդ այնպես սաստկացավ,վոր հազալիս քիչ եր մնում խեղճի լերդ ու թոքը դուրս գա, բացի դրանից հազի հետ առատ խուխ եր թքում:


— Հունի թթու անե՞մ, Կարապետ, խմես, երեկվանից դեսը բան չես կերել։


-Վայ ե, իշտահը վորդիան ա վոր, տեսնում չես հազն ինչ ա անում, տես կարաս դալլաքին կանչի, գա արին աոնի, բալքի ես անտերը կտրի. ես ա լերդս դուս ա գալի։


Մարիամը գնաց դալլաքի յետևից։ Դալլաք Հունին իրենց սրահի տակ այդ միջոցին յերես եր վեր անում ։ Հիսուն տարեկանից մոտ ծանրաշարժ մի մարդ եր դալլքը. նա իր արհեստի վրա առանձին վստահություն ու հավատ ուներ։ Այդ տեսակ հավատ տածում եյին դեպ նրա գիտությունը և գյուղացիք։ Այդ տեսակ դրությունը դալլաքին ինքնավստահ ու հպարտ եր դարձրել։


— Վոր մի բան ա պատահում^,առաջ Զանի աքրի մոտ եք վազ տալի. տեղներդ յեփոր դժվարանում ա, են վախտն եք ինձ մոտ գալի։ Հիմի տեղը չի՞, վոր գամ վոչ,- սկսեց նախատել դալլաքը Մարիամին, յերբ սա խեղճ֊խեդճ մոտենալով հրաիրեց նրան։


Մարիամը լռեց, չկամենալով շարժել դալլաքի բարկությունը։ Այդ ձև մեղմացրեց նրան։


— Լավ, չպիտի գայի, ամա Կարապետին եմ մեղք գալի։ Գնա, լավ, —հրամայեց դալլաքը։


— Յեկա՞վ վոչ,—հարցրեց Կարապետը, տեսնելով դալլաքը հետը չե։


— Ես ա կգա, հանգստացրեց Մարիամը։


Մի փոքր հետո քսպաթը քամարից կախած, յերևաց դալլաքը։ Կարապետի հիվանդության մասին արդեն շատերը գիտեյին։ Տեսնելով դալլաքին՝ նրա յետևից միքանի հոգի յել ներս մտան։Դալլաքը հպարտությամբ մոտեցավ հիվանդին, բռնեց մաջից ու ասեց.


— Լեզուդ հանի տեսնեմ։


Կարապետը հազալով վրա նստեց ու լեզուն հանեց։


— Պա, ես ի՛նչ փիս ա մըսել, լեզուն ճքճքոտել ա, — ասաց դալլաքը, հպարտությամբ աչք ածելով շուրջ։


Ամենքը լուռ դալլաքի կարգադրության եյին սպասում։ Կարապետը սաստիկ հազում եր։


— Ես ա հրես մի կտրեմ վոր...Աղջի, մի տաշտակ հազիր արա, մին ել մի ցաքատի կոթ ճարի, հրամայեց դալլաքը։


Ա, ցաքատի կոթն ի՞նչ ա անում, շշնջացին այցելուները։
  Ե՜հ, ո՞վ ա գիտում Հունինի հնարները, — պատասխան լսվեց։