Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ Կարապետը մեռելի տիպ եր ստացել— աչքերը գանգն եյին մտել, ձայնը հազիվ եր լսվում, վզի վոսկորները հեռվից համարվում եյին...


Պառկած եր նա անտեր անոգնական մի ջահիլ հարսի հուսով։


Մոտեցավ վերջապես մահվան րոպեն... Մեռնողի մոտ Զանի աքիրն եր միայն և Մարիամը։


-Կարապետ ջան, բա Սարգսին ո՞ւմ ես պահ տալի, վոր գնում ես,-արտասվելով մահման րոպեյին հարցնում եր Մարիամը։


—- Աստծուն, յես մեռնում եմ,-—խուլ ձայնով պատասխանեց Կարապետը, և ալյ խոսքերն առատ արցունք քամեցին Մարիամի աչքերից։ Կարապետն անշարժ ու քարացած աչքերով նայում եր իր կնոջը...


Հանկարծ շարժվեցին նրա շրթունքները։


— Աղջի մի տազ արա , տեսնենք ի՞նչ ա ասում։


Մարիամը հեկեկալով ձայնը քաշացրեց։


-Հաջան, բարձր ասա, Կարապետ ջան։


Կարապետի լեզուն արդեն շաղվել եր, շունչն եր տալիս...


Ընկած իր թշվառ մարդու կրծքին, Մարիամը ջերմ համբույրներ եր դրոշմում նրա սառը ճակատին և անշարժ շրթունքներին:


'

ՄՈԻՍԻՆհ ԳԱՆԳԱՏԸ. (Կրճատած)

Մուսին «Խաչավորի» տղան եր։ Ղորմածիկ Խաչավորն աղ ու հացով մարդ եր. նրա դռանը յերկնքի թռչունն ել եր կերակրվում: Խնղճն իր մահից հետ թողեց Մուսինին ու Մուքելին(Միքայել): Վերջինիս ծալը միքիչ պակաս եր։ Խաչավորի կին լոռըցին նույնպես պակասավոր կին եր։Մենակ Մուսին եր Խաչավորի կողմը քաշել. բայց մի բան կար։


Խաչավորը մեռնելիս հարստություն չթողեց, այնպես վոր քիչ ժամանակից հետո Մուսին ընկավ գյուղի ամենահետին քյասիբների շարքը:


Գյուղի քյասիբն ել, աստված ինքը հեռու տանե, յերբեք վոտի չի կանգնիլ, պատճառ, խեղճը հենց մի քիչ ուզում ե ժպտալ, գլուխը բարձրացնել՝ բռունցք գյուղացիները տալիս նստացնում են։


Բադիրանց Յեփրեմը շատվոր և հարուստ տան աղա յեր։ Շատվորությունը գյուղում ա՛յն նշանակությունն ունի, ինչ նշանակություն—կապիտալն առևտրական աշխարհում. դեռ ելի ավելի։ Այդ