Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատռեց իր արխալուղի աստառը, բանբակ հանեց, արագությամբ, աղ արավ ու տվեց դալլաքին։


-Ցաքատի կոթն ի՞նչ արիք,շլինքը բռնեցեք տեսնանք ես ինչ խաթա յեր,— շարժվեց դալլաքը։


Առաջվա կարգով շլինքը բռնվեց, ցաքատի կոթն ատամների արանքը մտավ, արյունաշաղախ լեզուն ձգվեց, հանվեց, ու վերքի վրա աղ ու բամբակ դրվեց։ -— Աղջի,ջուր բեր,հա ջուր հա,—հանկարծ բղավեց գալլաքը։


—Վայ,—ծվաց Մարիամն ու կուլեն ձեռը գցեց։


Ջուրը կարապետի յերեսովը, կրծքովը տվին, և նա ուշքի յեկավ։


-— Ինձ խի՞ յեք սպանում,-թույլ ձայնով նվաղած աչքերով յերեսը թեքեց շրջապատողներին, ապա գլուխը վայր գցեց բարձի վրա ու խոր հոգոց քաշեց։


Տխուր լռություն եր տիրում։


— Կարացավ վոչ դիմանա մինչև արնի պարզվիլը,կարմիր արին պետք ե գար, վոր հազը կտրվի, —դալլաքն իրեն արդարացնելու համար ընդհատեց լռությունը։


— Անտեր մնա քու հազը կտրիլը, քյասիբին քիչ մնում սպանես,—նկատեցին ամեն կողմից։


Նեղացած նկատողություններից՝ լռելյայն քաշվեց դալլաքը:


Յերրորդ որն եր,ինչ Կարապետի բերանը մանանա չեր տեսել, ծակոցը, նրան փոխարինող սաստիկ հազը խույլ չեյին տալիս խեղճին սնունդ առնելի:


Չորրորդ որը հազը խուլացավ,մի փոքր հանգստություն տալով հիվանդի մաշված կրծքին։


Բայց Կարապետն այժմ աշնան տերևի գույն եր ստացել։ Հազի թուլանալը Մարիամին մի փոքր սիրտ տվեց, նա հույս ուներ, վոր իր մարդը կկազդուրվի, խեղճը քունջ ու պուճախն ընկավ, վոր կերակուր յեփելու բան գտի,բայց սոխից, հունից, աղից ու ալրից բացի բան չգտավ։ Անճարացած կոթավորը կրակին դրեց, սոխը կոտորեց ջրի մեջ ածեց. հետո ալրի վրա ջուր սրսկեց, ալրագնդակներր կոխավորի մեջ ածեց, աղ գցեց, փթրուկ արավ, և այդպես կարապետի սնունդը միայն փխրուկը դարձավ...


Այդպես անցավ մի շաբաթ յերկրորդ շաբաթը ավելի մաշող տեսարան բացվեց—Կարապետը կերածը չեր մարսում, քնում եր։ Նքալն ավելի արագ մոտեցրեց նրան գերեզմանին։ Գյուղն արդեն ձայն եր ընկել, թե Կարապետը տարափոխիկ հիվանդություն ունի, սկսեցին հեռու կենալ նրանից։


Հիվանդության որից լրիվ արդեն անցել եր յերկու շաբաթ։