Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կպչում ե բերողների մեկից, մյուսից, բայց նրանք հրելով խեղճ կնոջը բաց են նետում. նա կրկին մոտենում ե, բայց իզուր: Անճարացած գեղջկուհին սկսում ե իր ձեռում մեծացրած աչառուի հետ խոսել.


— Խնձոր ջան, այդ ո՞ւր են տանում քեզ. միթե բերանիս պատառը քեզ հետ ենդուր համար եմ կիսել, վոր դու վերջը Բադիրի տղի կալումը լծվես...


— Ա՛ անզգամ, դենը կորի, քիչ ժանգուժեն արա. մենք, ի՞նչ անենք, քյոխվեն ա հրամայել, պատասխանում են բերողները։


Այդ ժամանակ վրա յե հասնում քյոխվի ոգնականը՝ Կյալին. նա խփում ե մաթրախով կնոջն ու նրա ջանը մղկտացնում։ Կինը վայր ե ընկնում։ Նրա փոքրիկ յերեխաները, տեսնելով իրենց մոր վայր ըեկնելը, մոտենում են ու փաթաթվում։ Մանուկները ճիչ, աղաղակ են բարձրացնում։ Մայրը մոռանալով ցավերը, սկսում ե իր յերեխաներին մխիթարել։


-Լաց մի՛ լիլ, Հանես ջան, լաց մի լիլ, բա՛լա ջան։ Մուսին այդ ժամանակ Ստեփանանց կալը քամելիս ե լինում շապկանց. նա վազում ե վոտն անել իր աչառը, չթողնել, վոր տանեն. նա արդեն խլելիս ե լինում բյոխվի ոգնականից: Ահա այդ ժամանակ ոգնության ե գալիս ինքը—քյոխվեն մաթրախը ձեռին: Սրանից հետ թե ինչ ե պատահում, արդեն հայտնի յե ընթերցողին:


Արանքից յերկու ամիս անցած, մի որ Մուսինին պատահում եմ Թիֆլիսում։ Մուսինի առաջի Թիֆլիս գալն եր։ Միմյանց վզով փաթաթվեցանք, իրար համբուրեցինք:


-Մուսի ապի, դու ո՞վ, Թիֆլիսն ո՞վ. այս վարի, ցանքի ժամանակ ի՞նչ ես շինում այստեղ, ——հարցրի յես զարմացմամբ:


-Վացուցանքն ինչո՞վ պիտի անեյի, քե մատաղ,մի յեզն ունեյի, այն ել քյոխվեն խլեց, Բադիրի տղին տվեց:


Հա, մոռացա հարցնելու,—վրա բերի յես,— գանգատվեցիր,

թե վոչ:


-Վո՞րտեղից գանգատվեցի. գնացի Քարվանսարա, այնտեղ ասացին, վոր հաշտարար դատավորը շուտով ցած ե գալու Դաղքյասաման և թե Դիլիջան այլևս գանգատ չե վերցնում։


— Հե՞տո, — շտապով հարցրի յես:


— Հետո ի՞նչ։


— Չգնացի՞ր, գանգատ չարի՞ր: