Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Գնացի, բայց դատարկ։


— Ինչի՞։


— Դիվանխանում ասացին ինձ,—պատասխանեց Մուսին, ֊֊ վոր գանգատս հաշտարար դատավորը չի վերցնիլ, վորովհետև քյոխվի հետ գործ ունեմ, և թե պետք ե Գյանջա գնամ գուբեռնատին գանգատվե՛լու.։ Դե յես ել, քյասիբ մարդ, քե մա՛տաղ, են վո՞ր գնացողն եյի. անճարացած տակը տա՛կին թողի, գլուխը գլխին: Այնուհետև, Արշակ ջան, իմ վաթանն ինձ վատ յերևաց, ամեն բան թողի, գլուխս ա՛ռա չոլերն ընկա. հուսատեղս դո՛ւ. եյիր, քեզ մոտ յեկա, վոր գլխումս մի խելք դնես. հիմի դու յես գիտում, ինչ կա՛սես՝ են ել կա՛նեմ...