Ծննդկանը ուժասպառ, մեկնված եր անկողնում և փակել եր աչքերը: Լուռ եյին ամենքը: Միայն յերբեմն լսվում եր մանկան ճչոցը, յերևի գոհ չեր իր վիճակից։
Թամամը մրթմրթալով՝ տատմերի գործերով եր կացել։ Ծննդկանի
մայրը նստել եր հիվանդի գլխատակին և թաշկինակով քշում
եր աներես ճանճերին նրա յերեսից։
— Փառքդ շատ, աստված, — մրմնջում եր մայրը,- աղջիկս
ազատվեց վողջ առողջ, սիրտս միամտվեց. մնացածը յոլա կգնա։
Ծննդկանի քառասունքը նոր եր լրացել։ Սաթենիկը արդեն
կազդուրված լինելով՝ կարողանում եր զբաղվել տնային գործերով։
Մի որ արևը մայր մտնելու, վրա յեր, վոր նա նստած կար եր
անում։ Սկեսուրը նկատեց նրան, թե ոջախ վառելու ժամանակն ե։
Հարսը ասաց, թե շուտով ձեռքի կարը կվերջացնի և այնուհետև վեր
կկենա կվառի։ Մի րոպե ևս համբերեց սկեսուրը և ապա կրկնեց.
— Աղջի, ախր քեզ հետ եմ. վեր կաց ոջախը վառիր, կերակուր
դիր վրան, տան առաջը ավլիր։
—Ա՜յ,դե վեր կկենամ ելի. գործը քիչ ե ժնացել.
վերջացնեմ, վոր եգուց իզուր տեղից սրա վրա ժամանակ չկորցնեմ։
Ի՞նչ կա վոր. չմթնեց խոմ. հլա արևը մայր չի մտել։
—Ոհոհոհո... Պապանձվի լեզուդ, պապանձվի...Ի՞նչպես կարելի
յե. քո զիթը[1] պիտի առաջ տանես։ Թաթոսենց տանը ինչ ասեմ,
վոր քեզ նմանին լույս աշխարհ ե հանել... Իժ ասածը թողած՝ իր
եշե ե ուզում քշել։
— Հայհոյիր, հայհոյիր,—վրա բերեց Սաթենիկը հուզված և արհամարհանքով։
— Պա չհայհոյեմ՝ ինչ անեմ։
Թամամը հարսի ձեռքից խլեց կարը և բարկացած գոչեց.
— Դե վեր կաց ես սհաթին։
Բարձրացած աղմուկից մանուկը արթնացավ որորոցում և լաց
յեղավ։Սաթենիկը ուշադրություն չդարձնելով սկեսրի հրամանի վրա՝
մոտեցավ որորոցին, բարձրացրեց ծածկոցը և սկսեց ծիծ տալ յերեխային։
Նրա այդ վարմունքը ավելի ևս կատաղացրեց սկեսուրին,
այս անգամ նա սկսեց արդեն գոռալ.
— Անզգամի ծնունդ, պատճառը յերեխան ես բերել, վոր քո
եշը քշե՞ս։
— Ա՛յ կնիկ, կամաց խոսա,—ասաց Սաթևնիկը զայրույթով,—
ախր ամոթ ե. հարևանները լսեն ի՞նչ կասեն։
- ↑ Կամակորություն: