Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թող լսեն, թող իմանան, վոր քեզ նման հարս ունեմ, վոր չի ուզում ամեն բան իր ժամանակին անել. ժամանակին ոջախ կվառեն, ջրի կգնան, հաց կթրջեն և սկեսուրի խոսքին չեն հակառակվիլ։


— Լավ ե, լավ,— ընդհատեց Սաթենիկը,— թող յերեխիս ծիծ տամ, հետո քո ասածը կանեմ։


— Յերեխիդ վոր հետո ծիծ տաս, չի լինի՞լ, կեսը կգնա՞, թե կմեռնի՞։ Չի մեռնիլ, մի՛ վախենա, աղջիկ ե, յերեսը պինդ կլինի:


— Տեր աստված,—գոչեց Սաթենիկը համբերությոունը հատած.- ցավ ե ելի, ցավ:


— Ըհը՛, եդ ել իմ պատիվն ե հա՞ա. ծաղկե՛ս , ծաղկե՛ս...Վեր ըոկնի քո հոր տունը,վոր քեզ նմանին չբերեր իմ ջանովը գցեր։


Սաթենիկը պահ մի լուռ սկեսրի յերեսին նայեց և ապա ասաց.


— Վոր բերածս տղա լիներ, խոմ եդպես չեյիր խոսալ հետս,


— Հա՛, պա չգիտե՞ս ։


-Լավ, յես ի՞նչ մեղավոր եմ, վոր աղջիկ ե ծնվել, արտասանեց 

հարսը աղեկտուր ձայնով։ Նա արտասվեց և քիչ հետո լի ատելությամբ շարունակեց.


-Սուտ ես խոսում. յեթե տղա յել լիներ, դու ելի եսպես եյիր վարվելու հետս, վորովհեաև դու ուզում ես,վոր ամեն ինչ քո կամքով, քո քեֆով և ասածով լինի. խռովարար կնիկ ես. քեզ հետ ո՞վ կարող ե կառավարվել։ Յես եմ, վոր քարշ եմ տալիս ես կյանքը:


Ասաց, ծածկեց որորոցի վարագույրը և գնաց ոջախը վառելու։ Յերեխան արդեն քնած եր։ Թամամը ունքերը կիտած՝ շարունակում եր իր խրատները, գանգատները և անեծքը։


-Իհարկե,դու ՝չես մեղավորը,—ասում եր նա ինքն իրան,- մեղավորը յես եմ, վոր թողի քեզ նման ցավ ու ցեցը բերեն իմ ջանը գցեն...


Աշնան սկզբներին ոտարությունից վերադարձավ Գեվորգր Նա խանութից իր բաժին ապրանքը բերեց։ Մայրն ու բարեկամները շաա ուրախացան նրա այդպիսի վերադարձի համար: Սաթենիկի ուրախությունը կրկնապատիկ եր. նա այլևս մենակ չեր իրասածի և կամակոր սկեսուրին դիմադրելու համար։


Ամուսնուն զվարճացնելու նպատակով Սաթենիկը կամեցավ իր հարևանուհու յերեխային գիրկն առնել՝ մարդուն դիմավորելուց նրան ցույց տալու, թե սա յե քո զավակը, իսկ հետո մի կուշտ ծիծաղել, բայց խսաասիտա սկեսուրը արգելք յեղավ դրան, ասելով.


-Եդ եր պակաս. շատ մի յերեսդ պարզ ե մարդուդ առաջ...