— Գետինը մանես դու, վոր մեզ խայտառակում ես. եդ ինչ ես արել քո գլխի... Աղջի, ել ոյին եր մնացել... Խայտառակվես դու, վոր մեզ խայտառակում ես... Քեզ մեծացնողի աչքերը քոռանան, հըը՜։
— Վոչինչ խայտառակություն չկա,— պատասխանեց հարսը
հուզված,— ինչ ես անեծքներդ սկսում։ Ենքան մարդ վոր քիթ
կալելս ավելորդ եր համարում, ել դու ինչո՞ւ յես խոսում։
— Լեզուդ ոձ կծի, հը՜ը,— պատասխանեց Թամամը լի կրքով
և բարկությամբ։
Լռեց, այլևս վոչինչ չխոսեց։ Զսպեց իրան, վորովհետև ընդհարումը
կարող եր հյուրերի ականջին հասնել։
— Քեղ հետ հետո կխոսամ,— ավելացրեց նա։
խնջույքը վերջացավ, հյուրերը վերկացան գնացին, իսկ Թամամը
դեռ քանդում եր հարսի միսը։ Տղան մեջ մտավ, բարկացավ
մոր վրա և ասաց.
— Դե հերիք ե ելի, ի՞նչ ես գլուխներս տանում։ Ամեն մի
բանի համար, վոր քո քեֆին, քո կամքին հակառակ եք պիտի
սրտնեղություն գցես ես տունը։ Ինչ մեղք ունի հարսը, վոր նրան
եդպես լաց ես գցել։ Վոր ճարումդ ճար լինի, հավատա ես խեղճին
կենդանի կխեղդես... Ի՞նչ ե յեկել քեզ... Մենք խնդրեցինք,
քակորը ուզեց, հարսն ել խոսեց։ Կամաց-կամաց պիտի վերանա եդ
հիմար սովորությունը, խոմ եսպես չի մնալու։ Ուզում ես, վոր
միշտ ամեն ինչ հին կարգով գն՜ա.. Չի կարելի... Անհաշտ կնիկ
ես։ Պա չես խղճում սրան։
Նա ցույց տվեց Աաթենիկի կրա, վոր պատուհանում նստած՝
թաշկինակը աչքերին եր տարել և լացում եր։
— Ապրես, ապրես,—պատասխանեց մայրը դառնությամբ և
վիրավորանքով.—եդ եր մնացել, վոր մորդ ասես...Ենքան գինի յես
խմել, խելքդ կորցրել ես. պա եդպես չես խոսի՞լ, պա թաթերդ
կնկանդ վրան չես քաշի՞լ:Քեզ համար վոչինչ,վոր կնիկդ ենքան
մարդու մոտ քավորի հետ իր գլխի խոսում ե և ինձ խայտառակում։
Ապրե՛ս,ապրես. կնիկդ վոր մեր տան նամուսը կորցնում ե՝
քեղ համար վոչինչ. հլա մորդ ել հանդիմանում ես. ամոթ քեզ
համար ։
Յեկ արտասվեց ։
Աշնան ցրտերը հասել եյին։ Յերկինքը շարունակ ամպամած
եր, անձրևը անպակաս և ոդը խոնավ։ Սարերի կատարներին
շարրունակ պտույտներ եր գործում թանձր մառախուղը։ Արտերն ու
այգիները կորցրել եյին իրանց կենդանությունն ու շքեղությունը։