Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղի ցեխոտ փողոցներով անցնելը դժվարացել եր։ Տարվա այն ժամանակ գյուղացիներից յուրարանչյուրը ասես մի֊մի ծանրաչափ լիներ, յեղանակի հետ միասին նրանք ել մռայլ եյին և տխուր։ Հոգսն ու թախիծը չեյին վերանում նոցա դեմքերից ։ Ամեն վոք ունրերը կիտած, ձեռները գրպանում, մտամոլոր կանգնած եր լինում գյուղամիջի մի ծայրին և լուռ ու մունջ մտածում: Չկամ եյին միմյանց հետ խոսում։ Ծանր և անախորժ ժամանակ եր. շուտով հարկ պիտի ժողովեյին, իսկ շատերի գրպանում կոպեկ չկար։ Վոչ ոտարականներն եյին փող ուղարկել, և վոչ բամբակն եր ծախվել։


— Ելի պարտք պիտի արած, ճար չկա,— ասում եր ամեն մեկը ինքն իրան։


Վոսկանենց Գեվորգը այդ կողմից հոգս չուներ, նա կարող եր վոչ միայն իր, այլ և միքանի աղքատների հարկը վճարել։ Առձեռն փող կար նրա մոտ։ Սակայն նա ևս հոգսից զուրկ չեր։ Այդ հոգսը նրա մայր Թամարն եր, վոր շարունակում եր անհաշտ վարվել Սաթենիկի հետ և վշտամահ անել խեղճ հարսին։ Մարդ ու կնիկ մի ուրախ որ չեյին տեսնում իրասածի և անհաշտ սկեսուրի շնորհիվ։


Յեվ այդ կինը հալումաշ յեղած կրկին հղի հարսի ականջին ամեն որ կրկնում եր.


— Տե՛ս, հրես ասում եմ. յեթե բերածդ ելի աղջիկ լինի, ես տանը չմնաս, ել իմ յերեսը դուրս չգաս։ Ելի մեր սիրտը պիտի սևացնե՞ս։ Պա տղաս խեղճ չի՞։ ։ Առաջ տղա ժառանգը պիտի ծնվի։


— Մարդս քեզ նման չի, վոր տխրի,—պատասխանեց Սաթենիկը, տղա լինի, չլինի-ելի դու մեր սիրտր սև ես պահելու. քո բնավորությունը լավ եմ ճանաչում:


— Ոհո՛հո՛հո, ելի լեզուն բլբլացրեց. վոր իմ խոսքիս խոսք չասես, վոր ինձ պատասխան չտաս, չի կարելի...Ինչպես կարելի յե, խանի աղջիկ ես ախր...


Լռում եր Սաթենիկը, չկամենալով ընտանեկան անախորժ փոթորկի առիթ տալ: նա զզվել եր դրանից և խղճում եր ամուսնուն։


— Ախ, աստված , ինչ կլիներ, վոր ես անգամ տղա լինի,- մտածում եր Սաթենիկը,-տեսնես յերա՞բ սեր ու խաղաղություն կընկնի ես տունը։


Ահա նորից Սաթենիկի ցավը բռնել ե, և յերիտասարդ կինը իր բոլոր ուժերը լարած՝ ջանք ե անում դիմանալ յերկունքի ահեղ ցավերին։Դարձյալ սկեսուրն եր տատմերը, վոր աչքերը հարսի յերեսին հառած, կարծես շարունակ մտքում կրկնում լիներ. «հը՛, վոր աղջիկ բերես, կթակեմ,տնից դուրս կանեմ քեղ»։ ներկա յեր և հարսի մայրը։