-Ել ոյին եր մնացել, վոր մերդ աղջկանս գլուխը չբերի՞,- ասաց զոքանչը, պա ծննդկանի հետ եդպես կվարվեն։ Յեկավ եստեղ. յերեսի գույնը եդ պատի գույնն եր դառել։ Սաղ ջանով դողում եր։ Ծածկել եմ, նոր ե սկսել տաքանալ։ Հրես Սոնային ուղարկում եմ, վոր գնա յերեխաներին բերի. փոքրին ծիծ տալ ե հարկավոր ես գիշեր։
— Ի՞նչ անեմ յես.— գոչեց Գեվորգը հուզված և լացակումածք,-
ջոկվելու յեմ,կնկանս հետ առանձին ապրեմ։ Ինչ վոր մերս ուզի,
կտամ,միայն թե կնկանս ազատ թողնի։ Գյուղացիք ուզում
են՝ թող խոսեն. իմ կոջ կյանքը ամեն բանից թանգ ե ինձ համար.
ել չեմ կարող համբերել ու տանել...
— Ինչ ուզում ես արա ,—մրմնջում եր Սաթենիկը տնքալի
ձայնով, — միայն ինձ ազատիր եդ ցավ ու կրակից։
Նրա ձայնը ասեք հատակի տակից գալիս լիներ։
Սաթենիկը այդ գիշեր սաստիկ տենդ ունեցավ:Այնուհետ որ որի վրա նրա մարմնի տաքությունը բարձրանում եր։ Հարսը սարսափելի վտանգի յեր մատնված։ Նրա ծնողները և ամուսինը հուսահատության մեջ եյին և չգիտեյին ինչ անեն։ Խեղճ մայրը ծածուկ լաց եր լինում նախազգալով աղջկա դրության անհուսալի վախճանը։ Սաթենիկը ծննդին հաջորդող տենդ եր ստացել: Հայրական տունն յեկած որվանից յերեք որ անցած նա՝ զուրկ բժշկական ոգնությունից՝ ծանր տանջանքների մեջ ավանդեց իր հոգին, խոր սգի մեջ թողնելով թե ամուսնուն և թե ծնողացը։
— Կշտացա՞ր,— արտասուքի միջից գոռում եր Գեվորգը, դառնալով
մորը,— կշտացար, դե դինջացիր:
Թամամը, վոր խնամոց տուն եր յեկել հարսի մահվան պատճառով,
ծեծում եր իր գլուխը ու վողբում.
— Աստված, ինչո՞ւ ինձ չտարար հարսիս տեղ. պա խեղճ չեր
տղաս, պա խեղճ չի ես ծծկեր յերեխան...
Գեվորգը լաց լինելուց դադար չեր առնում։
— Վայ իմ անբախտ Սաթենիկ ջան,— գոչում եր նա անդադար։
Յերբ աչքերը ընկնում եյին յերկու փոքրիկների վրա, Գեվորգը
մազերն եր սկսում փետել և անեծք ու նախատինք ուղղում իր
մորը։ Իսկ մայրը այլևս լուռ եր կացել և միայն առատ արտասուք
եր թափում։ Նա մնացել եր քարացած անսպասելի աղետի առաջ
և չեր կարողանում վոչ վոքի յերեսին նայել։ Գլուխը քարշ՝ թաշկինակը
շարունակ աչքերին եր տանում։ Լուռ եր։ Զգում եր նա
արդյոք իր հանցանքի ամբողջ ծանրությունը, թե ներքուստ չարանում
եր անհնազանդ հարսի վրա։