ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ
(Հատվւսծներ)
ՊԱՐ ՅԵՎ ԾԵԾ
Զուռնեն նորից հնչեց ու կես—թող գոմփին նորից սկսվեց։
—Խի՞ թողուփուլ լինի մեր ուրախությունը, ասացին յերիտասարդները.—
դեռ հաղը պառավել չի։
Մի րոպե առաջ բրդած աղմուկն ու ժխորը միանգամայն մոռացվեցին
ու ամեն մի զոմփի տվող իրան տվեց սեփական զվարճության,
ամեն սիրած իր սիրածովն զբաղվեց։ Յեվ իրավ, ինչ եր
նրա համար ուրիշը, վողջ աշխարհը, քանի նրա սեփական աշխարհը,
նրա իղձն ու բաղձանքը նրա կշտին եր, ձեռքը նրա ձեռքում։
Զոմփից հետո սկսվեց կենդապարը։ Հատ—հատ պիտի պարեյին
միրզեյի, դաղստանի և այլն։ Աղջկերքը ծածանվելով պարում եյին,
կտրատվելով վոստոստում, տղերքն ել ծափահարում եյին, խրախուսում
նրանց ու շոբոշ տալիս։ Այստեղ արդեն վճռվում եր աղջկա
բախտը, իհարկե չնշնված աղջկա, վորի մատին գեռ մատանի չկար,
բազկին սլվոն։ Ամուրի տղան այսպես աղջկան շոբոշ տալով ցույց
ե տալիս, վոր հավանել ե նրան, ուզում ե, և սկսվում ե խնամախոսությունը
տղա ու աղջկա ծնողների մեջ:
Վահանի հարսը, մեծ յեղբոր կինը, Սապետը, ըստ սրբագործված
սովորության՝ ուրախ—ուրախ գնաց և Անուշին դուրս քաշեց
ու կանգնեցրեց բացաստանում պարելու։
Տատանվեց Անուշը, կամաց—կամաց թևերը բարձրացրեց մատներին
անելով, վոտները շարժեց ու սկսեց զուռնի ավաշով միրզելի
պար գալ նազինազ։
Վահանը սթափվեց, վերկացավ, գլխի շարժումով աչքերն ընկած
կարիբալդին հետ գցեց, փոշոտած համտակները թոթափեց ու
արթափ—արթափ մի ճռճռան, շուհն յերեսին թուղթ մանեթ հանեց,
տարավ զուոնաչու ճակատին կպցրեց: Ապա կես քաշվելով, կես