դի վրա նրան պաշտպանելու ու ահագին բռունցքները բարձրացրած՝ փորոտաց.— Ձեզ եմ ասում, դիփահարվիլ միք:
— Դա մեր սիրտը դաղել և, հիմիկ հատուցման տեղն ե,— պատասխանեցին
Վահանին.— շարունակեցեք, ձեզ մատաղ...
«Չե՞ք տեսնում, վոր այնքան տմբզել եք, վոր ուշքից գնացել
ե, դե հերիք եր ելի»,— ուզեց համոզել Վահանը:
«Չե, չե, նա սուտ ե ուշաթափփել»,— նկատեցին միքանիսը։
— Կատվամեռուկ ե տվել, աղվեսի պես խաբս ե տալիս,— հաստատեցին
մյուսները:
— Դե սուտն ըդորդեցեք,—գոռացին չորս կողմից.-լայնքն ու
յերկայնքը մին արեք։
«Պրիստավն ել ձերը մին կանի»,—ասեց Վահանը. բայց պրիստափի
ահեղ անունն ել չկարաց սանձահարել կապթող ամբոխի կատաղությունը։
Մեծ ում եր հարկավոր ուրկունի առաջ կապելու։
— Հա պրիստա՜վը...դրանց աղեն, դրանց սյունը ու վահանը,—
ասեցին այստեղից այնտեղից. դու յել, քո հայրն ել դրանց մեզ
վրա վոտնավորող հիս անողն եք... դանակը վոսկրին ե հասել.
ամեն ինչ քաշեցի՜ն, տարա՜ն... մնում են մեր կնանիքը ու աղջկերքը...
մեր պատիվը...Տվե՛ք, տվե՛ք... ձևի՛ր, ձևենք... տուր տեսնենք...
գոռացին ու նորից ամբոխը շուլալվեց:
Իհարկե, այդ բոլորը կատարվեց ավելի արագ, քան թե այստեղ
գրվում ե ու ավելի թունդ խոսքերով համեմած։
Ալս սոված գայլեր չեյին քոլոլ անում ավարի համար, այլ հարբոտած
ու կատաղոտած մարդիկ, վոր ավելի դաժան եյին, քան
գայլերը։
Կռիվը քանի գնում եր՝ ընդհանրանում եր, թնդում, ու խուռնախիտ
ամբոխը ստվարանում։ Կռվողների ազգականները, մարդ ու
կնիկ, փայտերով, յեղաններով ու թիերով զրահավորված՝ յեկել եյին
յուրայիններին ոգնության։ Հենց միայն մի խուլ աղաղակ եր լսվում,
կռուփների հարվածներ ու կոտրատվող փայտերի ճարճատմունք։
Գյուղացու հաստ կաշին, կռու միսը, հոծ վոսկրները ու հաստուպինդ
կազմվածքը միայն կարող եյին դիմանալ այս սարսափելի տուր ու
դմփոցին։ Նրանց անագին բրդլախ փափախները, հաստ ու կոպիտ,
շորերը պաշտպանում եյին նրանց նույնպես կոշտ ու կոպիտ մարմինը,
թուլացնելով հարվածների ուժը։
Վահանը իր կայքը չտալով կանգնել եր անհողդողդ ժայռի պես։
Ձախ ձեռքը վահան շինած տեղացող հարվածների դեմ՝ աջով ինքն
եր աջուձախ հարվածում,ջարդ ու փշուր անում։
Վահանի շուրջը կամաց կամաց բացվեց. բայց այդ միջոցին
Ավագի մեծ յեղբայրը հարձակվեց Վահանի վրա ու ձեոքի յեղա-