նով մի հարված տվեց նրա գլխին։ Վահանի աչքերը պեծին տվին, կրակ արին, մթնեցին։ Նա մռնչաց ու ատամները կրճտելով շեպեց վարազի պես, շոպեց յեզանը հարվածողի ձեռքից ու կռնաոլոր, ձեռից դուրս՝ վրա շոպեց նրա ուսին։ Յեղանը միջից կոտրվեց նրա ուսի վրա, ու միառամանակ յերկու ճիչ լսվեց։ Մեկ Ավագի յեղբայրն եր, վոր փշրված ուսով տեղը պպզած ու ձեռքը ուսին կոխած ճրըրում եր, մյուսը՝ նրա քամակին մեկը, վորի ծոծրակում ցցվել եր կոտրված յեղանէ սուր ծայրը։
— Վայ մեռա, վայ մեռա— աղաղակելով խեղճը թավալվում եր։
«Այս ի՞նչ ե... սպանություն, արյուն... Սիբիր, կատրոժնի...
լսվեց, ու տանուտերը կատաղածությունից կապտած մեջ ընկավ։
Բոլորն եր ինչպես գլուխներին ցուրտ ջուր ածած՝ կամաց-կամաց
կասելով խույս տվին, ռհելնին քաշեցին։ Մնաց Վահանը իր առաջվա
տեղը կանգնած հռռալիս։
«Դու մարդասպան ես,— վորոտաց տանուտերը.— հիմիկ ել չես
պրծնիլ։ Այս ի՞նչ թրշողում ե։
— Անկեռըդ կեռն ընկավ...
«Փռանց,— բացականչեց տանուտերը։ — Այս ի՞նչ թրշողում ես
սարքել»:
— Վորդուցդ հարցրու,- պատասխանեց սառնությամբ Վահանը. —
նրան անխուսափելի մահից ազատելով՝ ինքս ջարդ կերա և ուրիշներին
ջարդեցի։
Տանուտերը այս անգամ շատ չերկարացրեց բանը. Վահանին
դիվանատուն տանիլ տվեց տուն գցելու։
Մինչ այս մինչ այն՝ Ավագը, վորի գլխին արդեն մի կուժ ջուր
եյին ածել, ցեխում ու փոշում կոլոլված վերկացավ ու տատանվելով
հեռացավ։ Նրա յեղբայրը հետևեց նրան տնքալով:
Տանուտերը արդեն մարդ մարդի գցած՝ դատավորներին ու
գրագրին «կառավարությունն» եր կանչել տվել ու պատրաստվել
պատահած անցքի մասին մի լավ ու տեղին արձանագրություն
կազմել տալու, վոր Վահանին տա պրիստավի ձեռքը մսահան անելու։
Հազիվ եր նա մի կռվան ճարել, հազիվ եր նրա վոտը տեղ
բռնել ու Վահանը նրա ճանկը ընկել: Ուրախությունից նրա սիրտը
թրթռում եր։ Խփում եր բռունցքով սեղանին, մեծ մեծ խոսում
ու գլուխը շարժելով, աչքերը վոլորելով բարձրից մտիկ տալիս Վահանի
հոր՝ Թանան-ապուր վրա, վորը նույնպես այդտեղ եր յեկել
մյուս ծերունիների հետ ու ձեռքը գոտիկն անցրած տրտում տրտում
կանգնել եր ուրույն։
— Բայց պարոն տանուտեր, Վահանը կկորչի, նրա հետ քո
տղեն ել կկորչի, — ասեց ծերերից մինը գավազանը փորին դեմ