տկած:—Յե՛կ արյունը լվանանք, ջրով լվանանքը, հաշտությամբ ու սերով վերջացնենք: Տունը մե՛րը, գաղտնիքը մե՛րը, մեր պակասությունը մենք գիտանը, մեր արատը մենք ծածկենք։
Ծերունու առաջարկությունը պաշտպանեցին շատերը, ու տանուտերը
մեղմացավ, հանդարտվեց ու ծառայակիցների հեա փսփսոցն ընկավ։
Գործը ուրիշ շրջանառություն եր ընդունում։
Պատահեց այն, ինչ վոր պատահելու յեր. Վահանին արձակեցին,
ու բանը կերուխումոկ վերջացավ։
Ասում են եժան չնստեց այդ հաշտությունը Թանան֊ ապորը,
Վահանի հորը: Նա բոլորին ել տեսել եր, տանուտերից սկսած
մինչի գրագիրը ու գզիրը, գանգատավորներին հետ եր կանգնեցրել։
Գավառական կյանքի հետ ծանոթը կիմանա այդ տեխնիկակական
բառի նշանակությունը։ Տեսնել նշանակում ե քրթամ տալ,
կաշառել: Այդ կերուխումն ել, այդ խնջույքն եր ուր գյուղի մեծամեծները
ու լեզվանիկները, հանդերձ պատվելի տանուտերով,
մինչի կես գիշեր ուտում.խմում եյիյ, դարձյալ Թանան-ապոր
հաշվիցն եր:
ԴԵՊԻ ՊԱՏԵՐԱԶՄ.
Մինչդեռ Վահանի հարսանիքի պատրաստությունը տեսնում
ձյին, մինչդեռ Վահանը քունն ու հանգիստը կտրած, աշխատում
եր թևակոիւած՝ արդեն հրաման եր յեկել միլիցիա հավաքելու, վորովհետև
ռուս-թրքական պատերազմը սկսվելու վրա յեր։
Պրիստավը յեկել եր գյուղը պատերազմի համար հարկավոր ձի
ու սայլ պատրաստում ու ձիավորներ հրավիրում այրուձին լրացնելու:
Գյուղացիները ահ ու սարսափի մեջ՝ փախցնում եյին իրանց
տավարը դեպի պնդոց, թաքցնում եյին իրանց կրմուղ անասունները։
Վոչ վոք վոչինչ չեր հասկանում. միայն պատերազմի անունը
բավական եր գյուղացիներին շշկլացնելու համար, յերկյուղ ու արհակիրք
տարածելով ամենուրեք։Բոլորն ել կարծում եյին, թե իրանց
դուրս են քշելու ու գյուղը թալանել տալու, թե նրանց քշելու յեն
տակարի պես դեպի թուրքի բանակը նրանց մսի պատնեշ շինած
զոբքի համար:
Թշվառականները իրանց գլուխները կորցրել եյին: Տատերից
ու պապերից լսած սարսափելի որևրը ներկայանում եյին հիմիկ
նրանց աչքի առաջ:
Պրիստավը հազիվ կարողացավ հասկացնել պատերազմի պատճառը
ու նպատակը և առաջարկեց կամակոր գրկելու: